Մի օր երեկոյան փոքր որդին մոտեցավ մորը, երբ վերջինս ընթրիք էր պատրաստում, նրան մեկնեց մի թուղթ, որի վրա ինչ-որ բան կար գրված:
երեկ երեկոյան խոտ եմ հնձել՝ 150 սենյակումս այս շաբաթ մաքրություն եմ արել՝ 100 գնացել եմ խանութ, 2 անգամ՝ 150 մնացել եմ փոքր եղբորս հետ, մինչ դու խանութներ էիր գնացել՝ 150 աղբն եմ գցել՝ 150 այս շաբաթ լավ գնահատականներ եմ ստացել՝ 150 այս ձմռանը ես եմ դասավորել խորդանոցը՝ 200 ընդհանուր գումարը կազմում է 1050
Մայրը մտախոհ նայեց որդուն, շուռ տվեց թուղթը և սկսեց գրել…
9 ամիս կերակրել եմ քեզ, մինչ իմ ներսում մեծանում էիր՝ անվճար
քո ամբողջ կյանքի ընթացքում եղել եմ կողքիդ, բուժել եմ քեզ, երբ հիվանդ ես եղել, մեծացրել և աղոթել եմ քեզ համար՝ անվճար արտասվել եմ, երբ վատ է եղել քեզ համար՝ անվճար այն բոլոր գիշերների ընթացքում, երբ դու չէիր քնում, միայն լացում էիր, ես քեզ գրկում և հանգստացնում էի՝ անվճար
քեզ համար գնել եմ խաղալիքներ, հագուստ, սնունդ, բայց քեզ տվել եմ անվճար
իմ սերը, որը չի նվազի նույնիսկ այն դեպքում, երբ քո ցանկում 10 կետ էլ ավելացնես՝ անվճար է
Տղայի աչքերից արցունքներ հոսեցին: Նա մոտեցավ մորը և նայելով աչքերի մեջ՝ ասաց.
-Մայրիկ, քեզ բոլորից շատ եմ սիրում:
Հետո վերցրեց իր գրածը և ներքևում հսկայական տառերով ավելացրեց.
-Ամբողջությամբ վճարված է: