Փորի ընդգծված մկանները և պիրկ հետույքը հիմա նորաձևության գագաթնակետին են կանանց շրջանում:
Բայց արդյոք ճի՞շտ են նրանց պատկերացումներն առողջ կենսակերպի մասին: Գինեկոլոգ-մանկաբարձներն այլ կարծիքի են…
1. Քառակուսիներ փորին: Այդպիսի վիճակի հասցված մկանային սեղմիրանը սեղմում է ներքին օրգանները և խանգարում է դրանց արդյունավետ աշխատանքին: Նախկինում իզուր չէին ասում. «Կնոջ փորը պետք է փափուկ լինի», «Կնոջ հոգեբանությունը փորի մեջ է»: Շատ մշակույթներում այդ հատվածի մերսումն ուղղված է հյուսվածքները թուլացնելուն և լարվածությունը վերացնելուն:
Այստեղ, իհարկե, խոսքը գեղեցիկ փորը ճարպի շերտի հետ փոխարինելու մասին չէ: Ճարպի կուտակումը ևս բացասաբար է ազդում ներքին օրգանների աշխատանքի վրա:
Ով պատրաստվում է երեխա ունենալ, պետք է իմանա, որ չափից շատ ծանր վարժությունները կարճացնում են որովայնի պատի մկանները: Հղիության ընթացքում ձգվելու և երեխայի համար հենարան դառնալու փոխարեն մկանները պարզապես կցրվեն:
2. Մարզված հետույք: Պիրկ հետույք ստացվում է սպորտդահլիճում ծանր քաշ բարձրացնելով պարբերական մարզումների միջոցով: Այդպիսի վարժություններ անելիս աղջիկները չեն մտածում՝ օրգանիզմին ինչ վնաս են հասցնում:
Մեզնից յուրաքանչյուրը յուրահատուկ մկան ունի՝ հետույքի դիաֆրագմա: Տղամարդկանց դեպքում այն խիտ է, կանանց դեպքում ընդլայնված է արգանդի վզիկի հատվածում: Այդ առանձնահատկության պատճառով կանայք չեն կարողանում ծանրություն կրել:
Այսօրվա կանանց լավ ինքնազգացողության հարցը մեծ կասկածի տակ է, քանի որ ժամանակի ընթացքում ինտիմ մկանները մեծապես թուլանում են:
3. Մկանների չորացում: Շատ աղջիկներ կարծում են, որ իդեալական մարմնում բոլորովին չպետք է ճարպային կուտակում լինի: Ուստի տարբեր միջոցների են դիմում՝ կարդիոմարզումներ, ընդմիջումով ծանրաբեռնվածություն, հյուծող դիետաներ: Միաժամանակ, այդպիսի կանայք հաճախ դաշտանի լիակատար բացակայություն են ունենում:
Ոչ բոլորը գիտեն, որ ճարպային կուտակումներն են ծառայում որպես հարթակ տեստոստերոնն էստրոգենի վերափոխելու համար (արական հորմոնները՝ իգականի): Առանց այդ վերափոխման կանայք իրենց զրկում են կանացի հորմոններից. այստեղից էլ՝ մաշկի և մազերի հետ կապված խնդիրները:
Մենք կոչ չենք անում բոլորովին հրաժարվել սպորտդահլիճում մարզվելուց, այլ հիշեցնում ենք, որ պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել: