Մեր օրգանիզմում արտադրվող բազմաթիվ հորմոնների շարքում կան հորմոններ որոնք պատասխանատու են կանացի երիտասարդության և գրավչության համար: Դրանք ազդում են մկանների տոնուսի, մաշկի ձգվածության, դեմքի գույնի և այլ բաների վրա:
Ինսուլին
Այս հորմոնը պատասխանատու է արյան մեջ շաքարի մակարդակի համար և երբ այն դուրս է գալիս նորմայի սահմաններից մաշկի վրա ի հայտ են գալիս ծերացման առաջին նշանները, մաշկը կորցնում է ձգվածությունը: Օգտագործվող կոսմետիկ միջոցները պետք է պարունակեն А, Е, С վիտամիններ և կանաչ թեյ:
Կորտիզոլ
Սա նաև անվանում են սթրեսի հորմոն: Կորտիզոլի բարձր մակարդակը խթանում է վաղաժամ ծերացումը, ինչի հետևանքով ի հայտ են գալիս կնճիռներ, ակնե, դեմքի ոչ առողջ գույն: Պետք է շատ ջուր խմել:
Մելատոնին
Այս հորմոնը պատասխանատու է մեր օրգանիզմի բիոռիթմերի համար, այն ահազանգում է, որ պետք է հանգստանալ: Եթե քունը խանգարվում է, դա նշանակում է, որ սկսվում է վաղաժամ ծերացման պրոցես, մելատոնինի անբավարարությունը արտահայտվում է նաև մազաթափությամբ, կնճիռների հայտնվելով, պիգմենտային հետքերով: Պետք է կարգվորել սնունդը, ազատվել վնասակար սովորույթներից՝ ալկոհոլ, ծխելը, սուրճ:
Սոմատոտրոպին
Ժամանակի ընթացքում նվազում է սոմատրոտոպինի մակարդակը, և որպես հետևանք նվազում է մկանային զանգվածը և դրա փոխարեն ի հայտ է գալիս ճարպի ավելցուկ: Դեմքին ի հայտ են գալիս կնճռներ, նվազում է դիմադրողականությունը և տրամադրույունը ընկնում է: Պետք է մարմնամարզություն անել, ընդունել կոնտրաստային լոգանք:
Էստրոգեն
Այս հորմոնը խթանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը: Դրանց անբավարարության դեպքում ի հայտ են գալիս կնճիռներ, կուրծքը կախվում է: Պետք է ճիշտ սնվել: