Միշտ շքեղ տեսք ունեցող կանանց 14 սովորություն. սրանք պետք կգա յուրաքանչյուր կնոջ

Ինչ ուզում ես՝ ասա, ընդունում են հագուստով… Գեղեցիկ կանանց սիրում են, ներում են, նրանք միշտ ավելի հաջողակ են թե կարիերայում, և թե կյանքում:

Տղամարդիկ այդպիսի կանանցից աչք չեն կտրում: Ձիգ, հավաք, ոճային կանայք իրենց թույլ չեն տալիս կրել մաշված սպորտային հագուստ կամ կարկատած զուգագուլպա: Եվ ինչպե՞ս է նրանց հաջողվում այդքան շքեղ տեսք ունենալ: Պարզապես նրանք օգտակար սովորություններ ունեն, որոնք էլ նրանց օգնում են օրեցօր ավելի ու ավելի լավ տեսք ունենալ: Եվ հարցը փողը կամ մեծ քանակությամբ հագուստ ունենալը չէ: Իրական ոճը սկսվում է տանից, հենց որ անկողնուց վեր եք կենում:
Այսօր պլանավորեք, թե ինչ եք հագնելու վաղը: Սա կախարդանք չէ, այլ մաքուր մաթեմատիկա: Ձեր տեսած ոճային կանայք իսկապես աշխատում են այդպիսի տեսք ունենալու համար: Եվ դա սկսվում է ոչ թե՝ տանից դուրս գալուց 10 րոպե առաջ, երբ ուշանում եք արդեն ու խուճապահար վազում ողջ բնակարանով մեկ, այլ վաղօրոք հագուստ ընտրելուց:

Պատրաստվելու համար ինքներդ Ձեզ բավականաչափ ժամանակ տրամադրեք: Դա նշանակում է՝ 3 անգամ զարթուցիչը չանջատել և թավալվել անկողնում, իսկ հետո հավաքվել մի կերպ: Դա նշանակում է՝ ժամանակին արթնանալ, որպեսզի ներկայանալի տեսք ունենաս, ճիշտ հագուստ, ոճային աքսեսուար ընտրես, մազերդ հարդարես, որակյալ դիմահարդարում անես, և այլն:

Ընտրեք ճիշտ ներքնազգեստ: Նախ՝ դա Ձեր ինքնավստահության հիմքն է, և երկրորդ՝ ներքնազգեստը պետք է Ձեր հագուստին համապատասխանի, որպեսզի, օրինակ, հագուստի տակից չընդգծվի:

Ոգեշնչվեք ուրիշ ոճային կանանցով: Ուրիշ մոդայիկ կանանց ոճն ուսումնասիրելը նույնպես օգտակար է: Նրանք կարող են Ձեր գործընկերները լինել կամ Ինստագրամի բլոգերներ, միգուցե Վիկտորյա Բեքհեմը կամ այլ աստղային ոճային կանայք: Ոչ մի սարսափելի բան չկա, եթե Դուք հագուստ ընտրեք` նայելով նրանց լուսանկարները:

Հագնվեք համապատասխանաբար: Պարզ է հնչում, սակայն ոճային տեսք ունենալը դեռ չի նշանակում՝ ինչ-որ բանի համապատասխան տեսք ունենալ, ասենք՝ եղանակին, իրավիճակին կամ միջոցառմանը: Նայած, թե ուր եք գնում, երբ և ում մոտ: Օրինակ, չարժե կարճ կիսաշրջազգեստ հագնել պահպանողական դրես-կոդ պահանջող միջոցառմանը: Մի մտածեք, որ դրանով Դուք ինչ-որ մեկի վրա տպավորություն կգործեք. Ավելի շուտ՝ հակառակը կլինի: Ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի:

Հագեք միայն Ձեր չափսի հագուստ: Իհարկե, նույնիսկ ամենաոճային կանայք կունենան մի քանի ջինսե տաբատներ, որոնք կուզենային հագնել, սակայն չեն հագնում, քանի որ դրանք արդեն փոքր են ու գեղեցիկ չեն դիտվում: Ինչքան էլ որ այս կամ այն հագուստը Ձեզ դուր գա, եթե այն Ձեր չափսի չէ, մոռացեք դրա մասին:

Ձեր կերպարը լրացրեք որևէ թանկարժեք դետալով: Երբևէ զարմացե՞լ եք, թե ինչպես են որոշ կանայք կարողանում շքեղ տեսք ունենալ հասարակ բլուզի ու ջինսի մեջ: Իհարկե, շատ բաղկացուցիչներ կան, սակայն դրանցից մեկը կերպարը որևէ վառ դետալով լրացնելն է: Դա կարող է լինել գեղեցիկ կաշվե գոտի, էլեգանտ ականջօղ, բրենդային պայուսակ, և այլն:

Ընտրեք կատարյալ աքսեսուարներ: Ինչպես խորհուրդ էր տալիս Կոկո Շանելը, երբ աքսեսուար եք կրում, հանեք ամենավերջում դրածը, որպեսզի ավելորդություններ չլինեն: Ոյին կանայք գիտեն իրենց չափը:

Երբեք լավ, դրսի հագուստով մի թավալվեք անկողնու մեջ: Եթե ուզում եք բազմոցին պառկել, հանեք մետաքսյա զգեստը և ավելի հարմարավետ տնային զգեստ հագեք:

Միշտ ճիշտ ծալեք հագուստը կամ կախեք կախիչից: Սա՝ որպես խորհուրդ: Միայն թե արդյո՞ք միշտ ենք հետևում այդ խորհրդին:

Բարձրակրունկ կոշիկները ոչ միշտ են շքեղ ու հիասքանչ: Շքեղ կինը խելացի կինն է: Նա միշտ գիտի, թե երբ բարձրակրունկ կոշիկներ հագնի, և երբ` բալետկաներ:

Կանոնավոր կերպով լվացեք իրերը: Մի թողեք դրանք, որ հետո լվանաք, երբ այլևս ոչ մի մաքուր բան չեք ունենա ու ստիպված կհագնեք ձեռքն ընկածը:

Ձեզ համար պատրաստ ունեցեք, այսպես կոչված, «ոճային դեղատուն»: Նույնիսկ ամենաոճային կանանց մոտ են պատահում ոչ ցանկալի ու անկանխատեսելի իրավիճակներ: Այդպիսի դեպքերի համար ձեռքի տակ ունեցեք քորոց, թել, ասեղ, լեյկոպլաստ, եղունգի լաք, և այլն: Բոլորս էլ գիտենք, թե որն ինչ դեպքում կարող է պետք գալ:

Ձեր ոճին հավատարիմ եղեք: Շքեղ ոճային կանայք մոդայի հետևից չեն վազում: Նրանք դասական հագուստի զինանոց ունեն, որը միշտ արդիական է` անկախ սեզոնից ու տրենդից: Նրանք միշտ հագնելու բան ունեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *