Զգույշ եղեք ամուսնական մատանու հետ, այն որոշում է մեր ճակատագիրը

Ամուսնական մատանին սովորական զարդ չէ: Իզուր չէ, որ այդ մատանու հետ կապված շատ ավանդույթներ ու հավատալիքներ կան:

Եթե ամուսնական մատանի եք գտել

Մինչ այն կրելը պետք է  մաքրել եկեղեցուց բերված մոմի կրակի օգնությամբ: Կրակը 12 անգամ անցկացնել մատանու միջով և արտասանել հետևյալ բառերը.  «բեր ինձ երջանկություն, հարստացրու ինձ»:

Եթե ժառանգություն եք ստացել ամուսնական մատանի

Պետք է անպայման մաքրել մատանին վերը նշված եղանակով: Հատկապես, եթե այն կրողը չի ապրել երջանիկ ամուսնական կյանքով:

Ընդհանուր առմամբ լավ կլինի նորապսակները գնեն նոր մատանի, որը կլինի ցանկացած էներգետիկայից զուրկ:

Եթե կորցրել եք ամուսնական մատանին

Անպայման պետք է փոխարենը նորը գնել: Պետք է գնել մի փոքր ավելի բարձր արժողությամբ, քան նախորդը, և գնելիս այնպես պետք է վճարել, որ ձեզ մանր վերադարձնեն և այդ մանը պետք է որպես օգնություն բաժանել:

Եթե մատանին ընկել է պատահաբար

Դա վատ նշան է: Դա նշանակում է պետք է սպասել հիվանդության կամ դժբախտության: Եթե մատանին ընկել է, չպետք է այն վերցնել  անմիջապես ձեռքերով՝ այլ սրբիչի օգնությամբ և  մեկ օր թողնել սառնարանում: Այպես հնարավոր կլինի խուսափել անհաջողություններից:

Ամուսնական մատանին պետք է կրել մատնեմատին

Չամուսնացած աղջիկներին չի թույլատրվում մատանի կրել մատնեմատին, դա «փակում» է նրանց բախտը:

Կարելի է  հավատալ, կարելի է նաև անտեսել, սակայն  ժողովրդական հավատալիքները, եթե սին լինեին, կդադարեին փոխանցվել սերնդեսերունդ: 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր