Դաժան ճշմարտություն. 5 նշան, որ դուք նյարդայնացնում եք տղամարդուն

Հաճախ է պատահում, որ տղամարդու հետ զրույցի ժամանակ շատերը միամտաբար կարծում են, թե իրենց ընկերակցությունը զրուցակցին հաճելի է, բայց բավական է մի քանի քայլ հեռանալ զրուցակցից, և տղամարդ զրուցակիցը թեթևացած շունչ է քաշում։ Ինչպես հասկանալ զրույցի ընթացքում՝ արդյո՞ք դուք ձանձրալի եք դիմացինի համար, թե՞ ոչ։

Անհավասար հաղորդակցում

Ուշադրություն դարձրեք ձեր երկխոսությանը, եթե ինֆորմացիայի 80%-ը դուք եք տալիս, ամենայն հավանականությամբ, տղամարդը ձեզանով հետաքրքրված չէ։ Նա դժկամությամբ գլխով է անում, սակայն մտքով ուրիշ տեղ է։

Մարմնի լեզու

Եթե տղամարդը լսում է ձեզ ձեռքերը ծալած և ամեն կերպ փորձում է հեռանալ ձեզանից, իմացեք, որ դուք նրա համար անհետաքրքիր եք։ Եթե տղամարդը նաև շարժվում է դեպի հակառակ կողմը, դուք հաստատ նրան նյարդայնացնում եք։

Ձեզ անընդհատ ընդհատում են

Եթե ձեր «հետաքրքիր» պատմությունն ընդհատում են և ասում, օրինակ, «ես դա արդեն լսել եմ», նշանակում է զրուցակից տղամարդն այնքան էլ ցանկություն չունի լսելու ձեզ և ցանկանում է ընդհատել զրույցը։

Զրուցակիցը ծանր շունչ է քաշում

Եթե ձեր զրուցակիցը սկսում է ծանր շնչել, նշանակում է՝ ենթագիտակցորեն նա տառապում է ձանձրույթից։ Մարմինը չի կարողանում թաքցնել այդ զգացողությունը և դիմացինը սկսում է հորանջել և ծանր հոգոց քաշել։

Պարզունակ պատասխաններ

Եթե ձեր բարդ ու հետաքրքիր հարցերին, որոնք մեկնաբանություն են պահանջում, պարզապես «այո» կամ «ոչ» են պատասխանում, նշանակում է՝ դուք զուր եք ժամանակ ծախսում։ Զրուցակից տղամարդը չի ցանկանում էներգիա ծախսել մտածված պատասխանի վրա, նա պահում է իր էներգիան իր համար ավելի կարևոր զրույցների համար։

Այս հինգ կետերը կսովորեցնեն ձեզ չծախսել ձեր ժամանակը մարդկանց վրա, որոնք ակնհայտորեն հետաքրքրված չեն ձեզ հետ շփումներով։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր