Հրաշալի բնական միջոց, որը կազատի ձեզ խցանված քթից․ արդեն առավոտյան կսկսեք շնչել ազատ

Նույնիսկ եթե դուք հրաշալի իմունիտետ ունեք, միևնույն է, հիվանդանալուց ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես եթե դուք շատ եք աշխատում մարդկանց հետ և օգտվում եք հասարակական տրանսպորտից։

Ձեր քթերը խցանվա՞ծ են և դուք դժվա՞ր եք շնչում։ Անընդհատ անհարմար եք ձեզ զգում, իսկ գիշերային քունը վերածվել է մղձավանջի՞։ Բարեբախտաբար, կա մեկ փորձված ժողովրդական միջոց, որը բուժում է այդ ամենը մեկ գիշերում։

Այն իսկապես օգնում է բուժել ոչ թե ախտանշանները, այլ հենց հիվանդությունների և խնդիրների արմատները՝ սինուսիտը։ Մի շտապեք վազել դեղատուն, ավելի լավ է սկզբից փորձեք այս բաղադրատոմսը։

Ձեզ անհրաժեշտ է՝ 1 կիտրոն, 1 սոխ՝ սովորական միջին չափի, 2 ճաշի գդալ մեղր, 2 բաժակ ջուր։

Պատրաստումը՝

  • Եռացրեք ջուրը և սոխը բաժանեք փոքր կտորների՝ 15 մմ տրամագծով։
  • Լցրեք եռացող ջրի մեջ սոխի կտորները և թողեք 15 րոպե։
  • Այնուհետև անջատեք գազօջախը և թողեք, որ ըմպելիքը սառչի մոտ 5 րոպե։
  • Այժմ ավելացրեք 2 գդալ մեղր և լավ խառնեք այն այնպես, որ ամբողջովին լուծվի։
  • Մինչև խմեք այս ըմպելիքը, հարկավոր է ավելացնել նրա մեջ մեկ ամբողջական կիտրոնի հյութ։
  • Խմեք լուծույթը մեկ ճաշի գդալից օրվա մեջ 2-3 անգամ։

Պահպանել այսպիսի թեյը կարող եք առավելագույնը 2 օր։ Սակայն դա ավելի քան բավական է․ խցանված քթերը կբացվեն ընդամենը մի քանի ժամվա, առավելագույնը՝ մեկ օրվա ընթացքում։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր