20 իմաստուն ասույթ, որոնք ՊԵՏՔ Է կարդա յուրաքանչյուր մարդ` կյանքում գոնե մեկ անգամ

1. Քո ժամանակը սահմանափակ է, ուստի մի վատնիր այն` ապրելով ուրիշների կյանքով: Սթիվ Ջոբս: 2. Կյանքն այն է, ինչ կատարվում է քեզ հետ, մինչ դու զբաղված ես այլ ծրագրեր կազմելով: Ջոն Լենոն

3. Ամեն երեխա նկարիչ է: Խնդիրն այն է, թե ինչպես մնալ նկարիչ մեծանալուց հետո: Պաբլո Պիկասո: 4. Երբեք չեք կարող օվկիանոսը հատել, եթե ափից հեռանալու համարձակություն չունենաք: Քրիստափոր Կոլումբոս

5. Կյանքիդ երկու ամենակարևոր օրերից մեկն այն օրն է, երբ ծնվում ես, մյուսն էլ` այն օրը, երբ պարզում ես, թե ինչու ես ծնվել: Մարկ Տվեն: 6. Վրեժ լուծելու լավագույն տարբերակը մեծ հաջողության հասնելն է: Ֆրենկ Սինատրա

7. Եթե քո ներսում ինչ-որ ձայն ասում է քեզ, որ դու չես կարող նկարել, ապա անպայման նկարի՛ր, և այդ ձայնը կլռի: Վան Գոգ: 8. Խոչընդոտները այն սարսափելի բաներն են, որ տեսնում ես այն ժամանակ, երբ հայացքդ կտրում ես նպատակից: Հենրի Ֆորդ

9. Հաջողակ մարդիկ միշտ ուրիշներին օգնելու հնարավորություն են փնտրում, իսկ անհաջողակ մարդիկ իրենք իրենց հարցնում են. «Իսկ իմ շահը ո՞րն է»: Բրայան Թերասի

10. Ես հավատում եմ, որ ավելորդ կալիորաներից ազատվելու լավագույն միջոցը ծիծաղն է: Ես հավատում եմ համբույրների ուժին: Ես հավատում եմ, որ հնարավոր է ուժեղ մնալ այն ժամանակ, երբ կյանքում ամեն ինչ վատ է ընթանում: Ես հավատում եմ, որ երջանիկ աղջիկները ամենագեղեցիկ աղջիկներն են և ես հավատում եմ հրաշքներին: Օդրի Հեփբերն

11.   Երբ ես 5 տարեկան էի, մայրս ինձ ասում էր, որ կյանքում ամենակարևոր բանը երջանկությունն է: Երբ ես դպրոց գնացի, ինձ հանձնարարեցին գրել, որ երբ մեծանամ, ի՞նչ կուզեմ դառնալ: Ես գրեցի «երջանիկ»: Ուսուցիչն ինձ ասաց, որ ես առաջադրանքը չեմ հասկացել, իսկ ես ասացի, որ նա կյանքը չի հասկանում: Ջոն Լենոն

12.  Երբ մի դուռը փակվում է, մյուսը բացվում է, սակայն մենք երբեմն այնքան երկար ենք նայում փակ դռանը, որ չենք տեսնում այն դուռը, որ բացվել է մեզ համար:  Հելեն Քելլեր: 13.  Ամեն ինչի մեջ գեղեցկություն կա, սակայն ամեն ոք չի կարող տեսնել այն: Կոնֆուցիուս

14. Սոսկ իմանալը բավական չէ, մենք պետք է կիրառենք գիտելիքները: Սոսկ պատրաստակամ լինելը բավական չէ. մենք պետք է գործենք: Լեոնարդո դա Վինչի: 15.   Ես կնախընտրեի մահանալ կրքից, քան ձանձրույթից: Վան Գոգ

16.  Հնարավոր չէ առաջընթաց գրանցել առանց ստանդարտից շեղվելու: Ֆրենք Զափփա: 17.  Կա՛մ գրիր ինչ-որ բան, որ արժե կարդալ, կա՛մ արա ինչ-որ բան, որի մասին արժե գրել: Բենջամին Ֆրանկլին

18. Ես ատում էի պարապմունքների յուրաքանչյուր րոպեն, սակայն ես ինքս ինձ ասում էի. «Շարունակի՛ր: Տանջվի՛ր հիմա, սակայն ապրիր կյանքիդ մնացած մասը որպես չեմպիոն»: Մուհամմեդ Ալի

19.  Աշխարհի ամենալավ ու ամենագեղեցիկ բաները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել: Դրանք պետք է զգալ սրտով: Հելեն Քելլեր: 20. Մենք կարող ենք հեշտությամբ ներել այն երեխային, ով վախենում է խավարից: Կյանքի իրական դժբախտությունն այն է, որ հասուն մարդիկ վախենում են լույսից: Պլատո

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր