Ընդամենը 15 րոպե և ընդմիշտ կազատվեք դեմքի անցանկալի մազերից

Դեմքի անցանկալի մազերը կանանց առաջին թշնամին են։ Կանանց մեծ մասի մոտ խնդիր է հատկապես շուրթերի վերին հատվածում մազերի առկայությունը։

Անցանկալի մազերից ազատվելու առաջին միջոցը մեղրամոմն է, սակայն կա բնական և արդյունավետ լուծում, որի միջոցով մազերը կանհետանան ընդմիշտ։

Այս բաղադրատոմսը, լինելով հարուստ վիտամիններով, հակաօքսիդանտներով, հանքանյութերով, նաև հանգստացնում է մաշկը, պարգևում փայլուն և առողջ տեսք։

Անհրաժեշտ բաղադրիչները.
• 2 ճաշի գդալ մեղր,
• 1 ճաշի գդալ վարսակի ալյուրի մածուկ, որը պատրաստելու համար վարսակի վրա պետք է լցնել տաք ջուր և տրորել, որպեսզի ստացվի պինդ խառնուրդ,
• 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։

Պատրաստման և օգտագործման եղանակները.

Բոլոր բաղադրիչները լավ խառնել և մերսելով քսել այն հատվածներում, որտեղից ցանկանում եք հեռացնել մազերը։

Պահել 15 րոպե և լվացվել տաք ջրով: Այնուհետ դեմքին կրեմ քսել։ Այս պրոցեդուրան կրկնել շաբաթը 2-3 անգամ։ 1 ամիս անց արդեն անցանկալի մազերն անհետացած կլինեն։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր