Գիտե՞ք արդյոք ինչու են ձեր ձեռքերն ու ոտքերը միշտ սառը. Սա պետք է իմանան բոլորը…

Լսելով ձեր մարմնի ազդանշանները` մարդը կարող է հասկանալ, թե ինչ նշաններ են վկայում օրգանիզմում առկա այս կամ այն խանգարումների մասին, ինչին է պետք ուշադրություն դարձնել, ինչ միջոցներ է պետք ձեռք առնել, որ բարելավես առողջական վիճակդ ու թույլ չտաս լուրջ հիվանդությունների զարգացումը:

Անընդհատ մրսելու զգացողություն: Ինչի՞ մասին է խոսում այս նշանը:

Ջերմության զգացողություն մարդու համար ապահովում է արյան նորմալ շրջանառությունը: Արյունը հասնում է մարմնի բոլոր մասերին ու տաքացնում դրանք:

Բայց եթե այն շատ խիտ է, ապա կարող է պարզապես չկարողանալ անցնել բոլոր մանր մազանոթների միջոցով, հատկապես օրգանիզմի պերիֆերիկ հատվածներով` ձեռքերով ու ոտքերով: Դրա համար էլ դրանք սառչում են: Բայց սա դեռ կես դժբախտություն է:

Շատ ավելի վտանգավոր է, երբ սկսում է սառչել ողջ մարմինը: Դա տագնապային ահազանգ է արյան վատ շրջանառության ու լյարդի, սրտի առողջացմանն ու արյունը ջրիկացնելուն ուղղված անհետաձգելի գործողությունների անհրաժեշտության մասին:

Արյունը ջրիկացնում է լյարդը: Բանն այն է, որ օրգանիզմում արյան վիճակի կարգավորմամբ լյարդն է զբաղվում: Եթե այդ օրգան խիտ արյուն է հասնում, այն միանգամից ընկնում է թթվածնային քաղցի մեջ, քանի որ խիտ արյունը չի կարող օրգաններն ու հյուսվածքները ապահովել թթվածնի անհրաժեշտ քանակությամբ: Ու լյարդը սկսում է այդ խիտ արյունը ջրիկացնել: Լյարդը դա անում է հակաօքսիդանտների օգնությամբ:

Բայց խնդիրն այն է, որ այդ նյութերը նույնպես արյան հետ լյարդ են ընկնում: Իսկ եթե արյունը երկար ժամանակահատվածով է խիտ, ապա լյարդը սպառում է իր պահեստավորված վիտամինների քանակը, իսկ նորերը այնտեղ ընկնել չեն կարողանում:

Ինչո՞ւ է խտանում արյունը: Մի քանի պատճառներով: Դրանց մեջ կարելի է առանձնացնել այնպիսիները, ինչպիսիք են լյարդի վատ աշխատանքը, որի պատճառը հաճախ մարդու սխալ սնվելն է, հեղուկների ոչ բավարար քանակի օգտագործումը, սննդակարգում արդյունաբերական մթերքների քանակի գերակշռումը, որոնց արտադրման ժամանակ օգտագործում են զանազան քիմիական խառնուրդներ, ինչպես նաև բանջարեղենի ու մրգերի ոչ բավարար քանակի, չռաֆինացված ճարպերի ու վիտամիններ պարունակող այլ մթերքների օգտագործումը: Վերջինս պետք է հատկապես առանձնացնել:

Համաձայն հետազոտությունների` երբ ձեր ամենօրյա սննդակարգում հայտնվում են շատ սեզոնային մրգեր ու բանջարեղեն, շատ մարդկանց մոտ արյունը ձեռք է բերում նորմալ խտություն:

Դրա համար էլ լյարդը պետք է կուտակի վիտամին հակաօքսիդանտներ այն քանակությամբ, որ դրանք բավական լինեն առավելագույն երկար ժամանակի համար, ցանկալի է՝ մինչև նոր բերքահավաքային շրջան: Դրա համար նրա համար անհրաժեշտ է ապահովել օպտիմալ աշխատանքային պայմաններ:

Հյութերը կարող են ջրիկացնել արյունը: Իհարկե, վիտամինային պահուստը պետք է լրացնել ողջ տարվա ընթացքում, բայց ոչ թե ջերմոցային պտուղներով, որոնցում քիչ օգտակար նյութեր կան, բայց շատ քիմիկատներ, այլ մառաններում պահվող բանջարեղենով` գազարով, բազուկով, կաղամբով, դդումով:

Ցանկալի է, որ նրանց աճեցման ընթացքում քիմիական պարարտանյութեր չօգտագործվեն: Կարևոր են նաև պահման պայմանները, քանի որ, օրինակ, գազարի չորանալու դեպքում նրանում ավելանում են նիտրիտների քանակը, որոնք վտանգավոր են մարդկային օրգանիզմի համար:

Արյան խտացման խնդրի դեմ պայքարել կարելի է մրգաբանջարեղենային թարմ քամված հյութերի, մասնավորապես՝ գազարի ու դդումի հյութերի միջոցով, որոնք օրգանիզմին հասցնում են հեղուկ ու հակաօքսիդանտներ միանգամից:

Կարևոր է, որ հյութերը պատրաստված լինեն որակյալ, լավ պահպանված մրգերից ու բանջարեղենից: Ցանկալի է ոչ թե միատարր հյութ խմել, այլ խառնուրդ` համադրելով քաղցր, օրինակ, գազարի ու դդումի հյութերը, և թթու` խնձորի, ցիտրուսայինների, լոռամրգիի և այլ հյութեր: Թթվայնությունը չեզոքացնում է նիտրիտները, որոնք կարող էին ձմռան ընթացքում կուտակված լինել պտուղների մեջ:

Խոտաբույսերն օգտակար են լյարդի համար: Ցանկալի է լյարդն ամրացնել խոտաբույսերի օգնությամբ: Դրա համար պատրաստեք սողացող սեզի արմատների, բարձր կղմուխի, դեղատնային արյունախմիկի, դեղատնային խատուտիկի արմատների, վայրի ցիկորիումի (смесь из корневищ пырея ползучего, девясила высокого, кровохлебки аптечной, корней одуванчика лекарственного, цикория дикого) խառնուրդ 2:1:1:2:2 համադրությամբ:

1 ճաշի գդալ մանրացրած բույսերի խառնուրդի վրա լցնել 400 մլ եռացրած ջուր, դնել մարմանդ կրակին` կափարիչը փակ կաթսայի մեջ՝ 12-15 րոպե, քամել սառելուց հետո, մզել:

Այս թուրմն օգտագործել ուտելուց առաջ, օրական 4-5 անգամ, 70-80 մլ, իսկ լեղածորանում քարերի բացակայության դեպքում` ուտելուց 15-20 րոպե առաջ:

Առաջին կուրսը տևում է 1.5-2 ամիս, իսկ հետագահում յուրաքանչյուր եռամսյակում` 3-4 շաբաթ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր