2 լիտր կաթից 1 կգ մաքուր անարատ պանի՞ր, այն էլ առանց կոնսերվանտների, անհավատալի է

Տնային պայմաններում կարելի է հեշտությամբ պանիր պատրաստել: Դրա համար առանձնակի խոհարարական հմտություններ չեն պահանջվում:

կաթ — 2 լ, աղ 1,5 – 2 ճ.գդալ
թթվասեր – 400 գրամ
ձու- 6 հատ

Պատրաստման եղանակը

Կաթը լցնել կաթսայի մեջ, աղ ավելացնել և հասցնել եռման: Ի դեպ, եթե չեք սիրում աղի պանիր, կարող եք աղը քիչ լցնել:

Մինչ կաթը կեռա, հարել ձվերը: Եռացող կաթի մեջ ավելացնել թթվասերը և հարած ձվերը, անընդհատ խառնելով, շարունակել եռացնել ևս 5-6 րոպե:

Ձևավորվում է կաթնաշոռ և շիճուկն առանձնանում է:

Քամիչի վրա 4 շերտով ծալված թանզիֆ փռել և զանգվածը շրջել քամիչի վրա, որպեսզի շիճուկը ամբողջությամբ արտահոսի:

Վրան ծանրություն դնել: 4 Ժամ անց պանիրը պատրաստ է, կարելի է ծանրությունը վերցնել: Կարելի է կաթի մեջ թթվասերի հետ նաև 200 գ կեֆիր ավելացնել, պանիրը կստացվի ավելի նրբահամ:

Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր