Գիտնականները ասել են` ինչու և որ մարդկանց պորտում է «բուրդ» հավաքվում

BBC-ն անդրադարձել է որոշ մարդկանց քաջածանոթ իրավիճակին, երբ օրվա վերջում կարող են իրենց պորտում «փափուկ գունդուկծիկ» հայտնաբերել:

«Բրդի գնդերը», պարզվում է, ամենից հաճախ առաջանում են միջին տարիքի մազոտ տղամարդկանց մոտ, հատկապես` այն տղամարդկանց, ովքեր նոր են սկսել քաշ հավաքել: Պարզվել է նաև, որ հաճախակի լվացումները փորի շրջանում օգնում են կանխել նման «գնդերի» առաջացումը:

Հայտնի է դարձել նաև, որ որքան ավելի հին է մարդու հագուստը, այնքան ավելի փոքր են առաջացող գնդերը:

Նման պնդումներ է ներկայացրել Սիդնեյի համալսարանի դոկտոր Կառլ Կուրշելնիցկին: Գիտնական- հաղորդավար դոկտորը որոշել է ինտերնետ-հետազոտություն անցկացնել այն բանից հետո, երբ իր հաղորդման եթերում զանգահարողներից մեկը բարձրացրել է այս հարցը:

Ի դեպ, նման «պորտագնդերի» միջին քաշը 1,82 մգ է: Սակայն պատահում է նաև օրինակ 9,17 մգ քաշով «գիգանտ»:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր