ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է իրականում մայրը սպանել իր 7-ամյա երեխային. մանրամասներ

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղիունեցել. մայրը խեղդամահ էր արել 7-ամյա դստերը: Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի հետ.

«Նրանք այստեղ չեն բնակվել: Այդ կինը 22 տարեկան հասակում մեր գյուղ հարս է եկել: Առաջին ամուսինը Զովունիում հովիվ էր աշխատում, հետո տեղափոխվեցին մեր գյուղ, ընտանեկան անախորժության պատճառով բաժանվեցին»: Ըստ գյուղապետի` կինը երկրորդ անգամ է ամուսնացել, ապրել է ամուսնու հետ Երեւանում: Ամուսնու անունը Հովհաննես է: Երեխան առաջին ամուսնուց էր, եկել է գյուղ, երկու ժամ հետո այդ դեպքը պատահել է:

ArmLur.am-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանընշեց, որ դեպքը տեղի է ունեցել 30-ամյա Ա. Կարապետյանի մորը պատկանող բնակարանում, որտեղ երեխային գտել են խեղդամահ եղած: Նշենք, որկնոջկողքին հայտնաբերվել էին նաեւ դեղորայքի դատարկ տուփեր: Իրավապահների ահազանգով դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը դեղորայքային թունավորման կասկածանքով կնոջը տեղափոխել էր Սպիտակի բժշկական կենտրոն, ժամեր անց` արդեն Երեւան:

Թե ինչու երիտասարդ մայրը կարող էր իր 7-ամյա դստերը խեղդամահ անել, շատերի մոտ է անպատասխան հարցեր թողել: «Ժողովուրդ» օրաթերթին կատարված դեպքից մանրամասաներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ 30-ամյա Ա. Կարապետյանը իրավապաներինիր այդ քայլը բացատրել է նրանով, որ երեխան շատ էր ցանկանում գնալ իր տատիկի մոտ, իսկինքն էլ իր երեխային ուղարկեց տատիկի մոտ: Նշենք, որ երեխայի տատիկը վաղուց մահացել է:

Ինչեւէ, իրավապահնեը Ա. Կարապետյանի առողջական վիճակի եւ գործողությունների մասով մի շարք փորձաքննություններ են նշանակել: Ավելին, իրավապահները պարզել են, որ Ա. Կարապետյանը տեւական ժամանակ, իր առողջական վիճակից ելնելով, հանգստացնող դեղեր է օգտագործել:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր