Այս կինը կրծքին կաղամբի տերևներ դրեց ու թողեց ողջ գիշեր… Առավոտյան արդյունքը զարմացրեց նրան

Շատ ճաշատեսակների համար անփոխարինելի բաղադրիչ կաղամբը նաև արժեքավոր դեղամիջոց է: Մեր տատիկները գիտեին կաղամբի տերևների բուժիչ հատկությունների մասին և հաջողությամբ օգտագործում էին դրանք:

Կաղամբի տերևներ: Կաղամբի տերևները բուժիչ նպատակով օգտագործելուց առաջ անհրաժեշտ է գցել ադրանք եռացող ջրի մեջ և հետո լավ չորացնել: Եթե ալերգիկ ռեակցիայի հավանականություն կա նման բուժումից, ավելի լավ է զերծ մնաք դրանից:

Ցավ կրծքում: Լակտացիայի և կրծքով կերակրելու ժամանակ կանայք ցավեր կարող են ունենալ, ցավոտ ուռածության զգացում ունենալ: Ժողովրդական բժշկությունն օգնության է հասնում կերակրող մայրիկներին: Բուժիչ թրջոցների համար պետք է օգտագործել խոշոր տերևները. Սկզբում պետք է լվանալ, հետո մի փոքր տրորել և դնել կրծքին: Այս միջոցից կարելի է օգտվել նաև մաստիտի և կրծքի ցավերի դեպքում, որոնք առաջանում են նախադաշտանային շրջանում:

Վնասվածքներ և կապտուկներ: Բնասված հատվածին դրեք թարմ կաղամբի տերև և ֆիքսեք վիրակապի օգնությամբ, այդպես թողեք ողջ գիշեր: Առավոտյան այտուցվածությունը կանցնի և ցավը կմեղմանա: Եթե այտուցվածությունը չանցնի, իսկ ցավն ավելի ուժեղանա, անպայման դիմեք բժշկի՝ բարդություններից խուսափելու համար:

Միջատների խայթոցներ: Կաղամբի տերևները թեթևացնում են մեղուների, բզեզների ցավոտ խայթոցից առաջացած վիճակը: Դրանք մագնիսի նման դուրս են քաշում այրոցը և խայթոցից ուռած հատվածի ցավը:

Գլխացավ: Կաղամբի տերևենրն ունակ են նաև անցկացնել գլխացավն ու հոգնածությունը: Քունքին դրեք կաղամբի մեկական տերև և գլուխը փաթաթեք սրբիչով: Այս միջոցն օգնում է նույնիսկ միգրենի ժամանակ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր