Հորոսկոպի ամենատականք նշանները

Ինչպե՞ս է մարդու տականքությունը պայմանավորված նրա հորոսկոպի նշանով։

Մենք կպատմենք Ձեզ հորոսկոպի նշանների տականքությունների առանձնահատկությունները։ Դուք կարող եք անգամ չհավատալ հորոսկոպներին, բայց, այդուհանդերձ, այս ցուցակը Ձեզ, անկասկած, կհետաքրքրի։

Խոյ: Նյարդային ու իմպուլսիվ տականք։ Թերևս սրանով ամեն ինչ ասված է։ Ինչ-որ վատ արարքից հետո նա աղմկոտ ձևով ներողություն է խնդրում՝ գլխին մոխիր է լցնում ու այլ թատերական էֆեկտներ անում (որպեսզի վաղը կրկնի նույնը) կամ էլ առհասարակ ներողություն չի խնդրում, քանի որ, տեսեք-տեսեք, հպարտությունը թույլ չի տալիս։ Արդարացումներ. «Կներես, ինչ-որ նյարդային վիճակ է», «Մեջս ասես սատանա մտած լիներ»։

Ցուլ: Հաշվարկող տականք։ Նմանին կարելի է անգամ չհարցնել էլ, թե արդյո՞ք գիտակցում է, թե ինչ է անում, որովհետև հավատացեք՝ այն էլ ո՜նց է գիտակցում։ Նա անպայման վաղօրոք հաշվարկել է, թե ուր խփի, որպեսզի առավել ցավոտ լինի։ Արդարացում. «Դու ինքդ այնպես արեցիր, որ սրան արժանանաս»։

Երկվորյակներ: Թեթևսոլիկ տականք, ով հաճախ չի էլ հասկանում, որ իրեն վերջին տականքի պես է պահում, իսկ տականքություն անելուց 5 րոպե անց մոռանում է այդ մասին։ Արդարացում. «Նեղացա՞ր։ Լո՞ւրջ։ Ինչի՞»։

Խեցգետին: Մի այլ կարգի դժբախտ տականք։ Այդ դու ես տականք, իսկ ինքը հանգամանքների անմեղ զոհ է։ Ու այդպես լինելու է միշտ, անգամ եթե նրա հաշվին տականքությունները տասն անգամ ավելի շատ են, քան քո։ Ավելին՝ նա հոգ կտանի այն մասին, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ դաժանաբար դուք վարվեցիք խեղճ Խեցգետնի հետ։ Արդարացում. «Դու ինքդ ստիպեցիր ինձ»։

Առյուծ: Ինքնասիրահարված տականք։ Նա իմաստուն է ու պատկառելի, նա արքա է, իսկ բոլոր մնացածը պարզապես աղբ են նրա ոտքերի տակ։ Հենց այս աշխարհընկալումից էլ ծնվում են նրա բոլոր տականքությունները։ Արդարացում. «Այդպես ուզեցի»։

Կույս: Հիշաչար տականք։ Դուք ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ նրա ճանապարհը հատել եք կամ էլ պարզապես ինչ-որ անզգույշ արտահայտություն եք թույլ տվել։ Ուրեմն պատրաստ եղեք ստանալու ըստ արժանվույնս։ Այդ ողջ ընթացքում նա կսպասի հարմար պահի, որպեսզի դուրս թափի ողջ այն մաղձը, որը կուտակվել էր իր մեջ այդ ընթացքում։ Արդարացում. «Ե՞ս։ Ինչպե՞ս կարող էիր ինձ կասկածել» կամ էլ «Իսկ հիշո՜ւմ ես…»։

Կշեռք: Վախկոտ տականք։ Կշեռքներին կարելի է վստահությամբ հատկացնել առաջին տեղն այս ցուցակում։ Նրանք կարող են լինել ստոր ու անբարո էակներ։ Այստեղ խաբում է, այնտեղ զրպարտում է, մեկ ուրիշ տեղ՝ դավաճանում. այսպիսին է տականք Կշեռքի օրակարգը։  Արցարացումներ. չկան արդարացումներ, պարզապես ստորությունն անում է ու թաքնվում։

Կարիճ: Սկզբունքային տականք։ Սկզբունքները կարող են լինել ցանկացած տիպի, բայց խնդիրը դա չէ։ Կարիճի գերբարդ աշխարհընկալման տեսանկյունից Դուք խախտել եք ինչ-որ ուղղակի արգելք ու պետք է պատժվեք, իսկ իրեն նա համարում է արդարության պատժիչ զենք։ Արդարացումներ. ոչ մի արդարացում ու հպարտորեն վեր ցցած ծնոտ։

Աղեղնավոր: Սկանդալային տականք։ Նրան նաև անվանում են բազարային կին կամ էլ հոռի չոբան… Հաճույք է ստանում կոնֆլիկտներից՝ որպես էդպիսին։  Արդարացումներ. անիմաստ ինչ-որ տեքստ, որը գերհագեցած է հայհոյախոսությամբ ու ասվում է բարձր տոնով։

Այծեղջյուր: Համառ ու օրիգինալ տականք։ Ցուլերի անտարբերությանը գումարեք Առյուծների էգոիզմն ու արդեն սեփական անկրկնելի բթամտությունը, ինչպես նաև համեմեք դա ժլատությամբ։ Արդարացումներ. «Այդպես էր ստացվել»։

Ջրհոս: Ցինիկ տականք։ Սրանք զբաղեցնում են պատվավոր երկրորդ հորիզոնականը։ Տականքություն կանի միայն հանուն նրա, որպեսզի ծիծաղի Ձեր տանջանքների վրա։ Նա բնածին սրտի արատ ունի, որն արտահայտվում է նրանով, որ նա պարզապես սիրտ չունի։ Արդարացումներ. «Հա-հա»։

Ձկներ: Անտարբեր տականք։ Լսելով օգնության կոչ՝ պարզապես կփակի պատուհանն ու ավելի խորը կմտնի անկողնու մեջ։ Մի՛ սպասեք նրանից, որ նա կայցելի Ձեզ հիվանդանոցում, որտեղ Դուք Ձեր վերջին օրերն եք ապրում: Արդարացում. «Ամեն մարդ իր գլխի տերն է»։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր