Սա իմանալուց հետո բրնձի ջուրն այլևս չեք թափի…

Այս հին չինական ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի բրինձ և ջուր:

Պատրաստման եղանակը: Եթե կարծում եք, թե խոսքն այն ջրի մասին է, որով լվանում եք բրինձը, սխալվում եք: Այս ջուրը խմելի է և առողջարար, բայց այն անգամ մոտ չէ իրական բրնձի ջրին, որի մասին խոսելու ենք: Իսկական սննդարար ջուրն այն է, որի մեջ եփում ենք բրինձը:

Բրնձի ջուրը պատրաստելու համար պետք է սովորականից շատ ջուր լցնել բրնձի վրա և եփել: Կարող եք բրնձի ջուրը խմել կամ օգտագործել մազերը կամ դեմքը լվանալու համար: Այս ջուրը խմելի է թե՛ տաք, թե՛ սառը  վիճակում: Կապ չունի, թե ինչպես եք օգտագործում, սննդարար ազդեցությունը կզգաք Ձեր մաշկի վրա:

Օգտակար հատկանիշներ:

1. Կարգավորում է մարմնի ջերմաստիճանը: 2. Կանխարգելում է գաստրոէնտերիտը: 3. Կանխարգելում և բուժում է փորկապությունը: 4. Կանխարգելում է քաղցկեղը: 5. Էներգիա է հաղորդում

Կոսմետիկ հատկանիշներ

  • Ձեր մաշկն ավելի կփափկի և գեղեցիկ կդառնա, եթե լվանաք բրնձի ջրով
  • Օգտագործեք այս ջուրը՝ որպես տոնիկ
  • Բրնձի ջուրը կօգնի փակված ծակոտիների դեպքում
  • Բրնձի ջրով լվանալու դեպքում Ձեր մազերն ավելի կառողջանան, փայլ կստանան:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր