Կանանց հիգիենան ծննդաբերությունից հետո. ինչ է ՊԵՏՔ անել ու չանել

Կնոջ համար կյանքի կարևոր փուլերից մեկը հղիությունն է, որն իրականում կրկնակի խնամք է պահանջում իրենից ինչպես հղիության ամիսներին, այնպես էլ հետծննդաբերական շրջանում:

Հետծննդաբերական շրջանում ամենատարրական, միևնույն ժամանակ ամենակարևոր կանոնները օրգանիզմը խնամելու և հիգիենային հետևելու համար:

Հղիության ընթացքում կնոջ արգանդը ենթարկվում է զգալի կծկումների: Ծննդաբերությունից հետո արգանդի ներսում, հեշտոցում դեռ որոշ ժամանակ վերքեր են մնում:

Հետևաբար վերքային մասը շատ զգայուն է լինում վիրուսների ու ինֆեկցիաների նկատմամբ: Արգանդային հատվածում շատ են լինում մանրէներ ու միկրոբներ, որոնց համար միջավայրը բավականին բարենպաստ է: Քանի որ հղիության ընթացքում մի շարք օրգաններ դեֆորմացիայի են ենթարկվում պտղի մեծացման արդյունքում, հետագայում այդ օրգանների զգայողականությունը իջնում է: Այդ պատճառով չի բացառվում, որ, օրինակ, միզելու ցանկություն չունենաք կամ դուրս գալու ցանկություն օրեր շարունակ չառաջանա: Դա հենց այդ օրգանների (միզապարկ, աղիներ) փոփոխությունների ու դեֆորմացիայի արդյունք է:

Սեռական օրգանների հիգիենա: Սեռական օրգանները հարկավոր է խնամել: Սանհանգույցից օգտվելուց հետո պարտադիր պետք է սեռական օրգանները լվանալ ՝ մանրէներից ու միկրոբներից մաքրելու համար: Ցանկալի է, որ քնելուց առաջ ու առավոտյան արթնանալուց հետո պարտադիր լողանաք: Սեռական օրգանները լվալիս պետք չէ օգտվել կենցաղային օճառներից: (կարդացեք նաև՝ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը )։ Ճիշտ կլինի, եթե օգտագործեք հատուկ ու քիմիական նյութեր հնարավորինս չպարունակող շամպուններ ու բնական ախտահանիչներ: Լվացումները կատարելուց առաջ պարտադիր լավ լվացեք ձեռքերը, լվացումները կատարեք տաք ջրով: Ծննաբերությունից հետո դուք ունեք ներքին կարեր, ապա հնարավորինս խուսափեք հպվել դրանց մինչև վերքերի լավանալը: Հիգիենիկ գործողություններից հետո կարող եք օգտագործել քսուքներ, որոնք խորհուրդ է տվել ձեր բժիշկը: Երբեք վերքը չթողնեք թաց վիճակում, այն անհրաժեշտ է զգուշությամբ չորացնել մաքուր կտորով:

Ինչ է կարելի, ինչ չի կարելի

Պետք է լվացվել ցնցուղի տակ, լոգանք ընդունել չի թույլատրվում: Լոգանք ընդունել կարելի է ծննդաբերությունից 10-12 օր հետո, բայց ոչ երկար ժամանակով, հատկապես, եթե ծննաբերության ժամանակ կտրվածքներ եք ունեցել: Պետք չէ մոռանալ ամենատարրական հիգիենայի մասին` հաճախ լվանալ ձեռքերը, քանի որ անընդհատ փոքրիկի հետ եք:
Ծննաբերությունից հետո անհրաժեշտ է հաճախակի միզել: Առաջին 2-3 օրվա ընթացքում, քանի դեռ չի կարգավորվել օրգանիզմի նորմալ գործունեությունը, զուգարան գնացեք ամեն 3-4 ժամը մեկ:

Եթե ծննաբերությունը կատարվել է արհեստական եղանակով, ապա անհրաժեշտ է կարերի հատուկ խնամք: Կարևոր է հիշել նաև այն մասին, որ մայրը մշտապես գտնվում կապի մեջ փոքրիկի հետ, այդ իսկ պատճառում հիգենիայի միջոցները պետք է հնարավորինս անվնաս լինեն փոքրիկի համար:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր