Մարդկային որակներ, որոնք վկայում են անթերի դաստիարակություն ունենալու մասին. սա կարդալ է պետք

Մարդկային որակներ, որոնք վկայում են նրա անթերի դաստիարակություն ունենալու մասին

Ռուս մեծանուն գրող Անտոն Չեխովն ավելի քան 100 տարի առաջ նամակ է գրել իր եղբորը՝ Նիկոլային, ով տաղանդավոր նկարիչ էր, սակայն թուլակամ էր և տառապում էր հարբեցողությունից: Ա. Չեխովը, իմանալով եղբոր բոլոր թուլությունները, միշտ մտահոգվում և տխրում էր այն բանի համար, որ Նիկոլայը թքած ուներ իր տաղանդի վրա: Նամակում Չեխովը նշել է կետեր, որոնց, իր կարծիքով, պետք է համապատասխանի դաստիարակված մարդը:

1. Նրանք հարգում են մարդու անձը: Այդ իսկ պատճառով՝ միշտ հանդուրժող են, փափուկ, քաղաքավարի, զիջող: Նրանք չեն աղմկում մուրճի կամ կորած ծամոնի պատճառով: Մեկի հետ ապրելիս՝ չեն պարտավորեցնում: Իսկ հեռանալիս չեն ասում՝ ձեզ հետ ապրել հնարավոր չէ: Նրանք ներում են և՛ աղմուկը, և՛ ցուրտը, և՛ չափից դուրս տապակված միսը, և՛ ուրիշների ներկայությունն իրենց բնակարանում:

2. Նրանք լի են կարեկցանքով ոչ միայն աղքատների և կատուների նկատմամբ: Նրանց հոգին ցավում է նաև այն բաների համար, ինչը չի երևում սովորական հայացքով:

3. Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը: Այդ իսկ պատճառով՝ պարտքերը վերադարձնում են:

4. Նրանք անկեղծ են, և ստից վախենում են, ինչպես կրակից: Չեն ստում նույնիսկ ամենաչնչին բաներում: Սուտը վիրավորական է լսողի համար, և ասողին ստորացնում է նրա աչքերում: Նրանք իրենց չեն ցուցադրում: Դրսում այնպիսին են, ինչպես՝ տանը: Փոքր եղբայրների աչքերին թոզ չեն փչում: Նրանք քիչ են խոսում և չեն սկսում անկեղծանալ, քանի դեռ իրենց չեն խնդրում: Հարգելով ուրիշի ականջները՝ հաճախ լռում են:

5. Նրանք իրենց չեն ոչնչացնում, որ ուրիշի մոտ խղճահարություն և իրենց օգնելու ցանկություն առաջացնեն: Չեն նվագում ուրիշների հոգու լարերի վրա, որպեսզի իրենց խղճան և ուշադրություն դարձնեն: Նրանք չեն ասում՝ ինձ չեն հասկանում:

6. Նրանք սին արժեքներ չեն հետապնդում: Նրանց չեն հետաքրքրում այնպիսի կեղծ ադամանդները, ինչպիսիք են՝ հանրահայտ մարդկանց հետ ծանոթությունները, գարեջրատներում հայտնի լինելը:

7. Եթե տաղանդ են ունենում, հարգում են այն: Տաղանդի համար զոհում են հանգիստը, կանանց, գինին, սին արժեքները…

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր