Տնական կոնյակ, որ համով և բույրով կգերազանցի վաճառասրահներում առաջարկվողներին, ուղղակի անմահական է

Տնական կոնյակ պատրաստելու բաղադրատոմսը: Այն 100 անգամ ավելի լավն է, քան վաճառասրահներում առաջարկվողները:

Տնական կոնյակ կարելի է պատրաստել ինչպես օղուց այնպես էլ ինքնաթոր օղուց:

Անհրաժեշտ է

2 ճաշի գդալ չորացրած կաղնու կեղև
1 ճաշի գդալ սև թեյ
3 ճաշի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ սննդային սոդա
8 հատ մեխակ

Վերցնել մեկ շիշ օղի և վրան ավելացնել բաղադրիչները: Շիշը հերմետիկ փակել և թողնել մութ վայրում երկու շաբաթ: Երկու շաբաթ անց քամել:

Պահել մութ և զով վայրում: Եթե քամելիս կոնյակից զգացվում է օղու կամ ինքնաթոր օղու բույր, պետք չէ մտահոգվել: Որոշ ժամանակ անց այդ հոտը կանհետանա: Ստացվում է հագեցած համով հիանալի կոնյակ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր