Ահա պոնչիկի ամենապարզ բաղադրատոմսը հայտնի խոհարարից, որի համար պահանջվում է ընդամենը 4 բաղադրիչ

Թեյի հետ անուշահամ քաղցրեղեն ունենալու համար շատ բան հարկավոր չէ: Ահա ձեզ ենք առաջարկում ռումինացի հայտնի խոհարարից մի բաղադրատոմս, որը շատ ժամանակ ու բաղադրիչներ չի պահանջի: Անտոն Ռոմանն իր երկրում հայտնի խոհարար և լրագրող է:

Ամենագլխավոր գաղտնիքը նրանում է, որ պետք է սպասեք մինչև խմորը կդառնա փքուն ու փափուկ:

Բաղադրատոմսը` Ալյուր — 0,5 կգ, Ձու — 3 հատ, Շաքարավազ — 3 ճ/գ, Արևածաղկի յուղ՝, թխելու համար, Կաթ՝ ըստ ճաշակի, Խմորիչ — 1թ/գ

Պատրաստումը

1.Լցրեք ամանի մեջ տաք կաթը, խմորիչը, շաքարավազը, ձուն, ալյուրը և հունցել խմորը: Թողեք տաք տեղում, մինչև կբարձրանա:

2. Այնուհետև խմորը լցրեք սեղանի վրա փոքրիկ գնդիկներ արեք և թխեք տապակի մեջ:

3.Հարկավոր է նախապես արևածաղկի յուղը տաքացնել, որ ախորժելի ու վարդագույն պոնչիկներ ստացվեն:

Բարի ախորժակ

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր