Քնելուց առաջ խմեք ընդամենը մի բաժակ այս ոսկի ըմպելիքից, և ձեր փորն առավոտվա կողմ կիջնի

Հանած՝ 5 կիլոգրամ։ Տպավորի՞չ է։ Ծովափ մեկնելուց առաջ նման հրաշքից չի կարելի հրաժարվել։

Գիտնականներն արձանագրել են, որ կանանց մեծ մասը միագամայն անհիմն կերպով իրեն ավելորդ քաշ է վերագրում, հետևաբար հյուծիչ մարզումները ոչ բոլորին ու ոչ միշտ է անհրաժշտ։

Նիհարելու համար շատ եղանակներ արդյունավետ են ընկալվում․ սննդակարգը, մարզումները, նյութափոխանակության արագացումը և այլն։

Այդ եղանակները տարբեր կերպ են ազդում, բայց հանգեցնում են միևնույն արդյունքին։

Ինչպես արդեն կռահեցիք, նյութափոխանակության արագացումը նվազ հոգնեցուցիչ տարբերակ է։ Ձեզ հիմա կպատմենք՝ ինչպես ընդամենը մեկ ըմպելիքի միջոցով կարելի է արագացնել նյութափոխանակությունը։

Նիհարելու հեշտ եղանակ

Այս եղանակի դրական կողմն այն է, որ ձեզ կօգնի նիհարել՝ առանց օրգանիզմին վնաս պատճառելու։

Խմեք և նիհարեք․ ահա ամբողջ ռազմավարությունը։ Կվերանա ոչ միայն ավելորդ քաշը, այլև կուտակված խարամը։ Օրգանիզմի ընդհանուր վիճակը կբարելավվի ապաթունավորման հաշվին։

Ահա ճարպային կուտակումները վերացնող (կիտրոնի և կոճապղպեղի հիմքի վրա պատրաստված) ըմպելիքի բաղադրատոմսը։

Ձեզ անհրաժեշտ է․

1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի, 1 կիտրոն,
1 փունջ մաղադանոս, 1 պտղունց դարչին,
1 ճաշի գդալ քացախ։
Նիհարեցնող ըմպելիքի բաղադրատոմսը

Եռացրած ջրով կաթսայի մեջ լցրեք բոլոր անհրաժեշտ բաղադրամասերը (մաղադանոսն ու կիտրոնը մանրացրած) և եփեք 5-10 րոպե։ Ստացված եփուկը մզեք, լցրեք հարմար տարայի մեջ և թողեք այդպես, մինչև լրիվ կհովանա։

Խորհուրդ է տրվում եփուկը պահել սառնարանում։ Ըմպելիքը պետք է խմել օրը մեկ անգամ՝ քնելուց առաջ, 150-200 գրամ։ Այսպիսով գիշերը նյութափոխանակությունը կարագանա՝ ամբողջ շաբաթվա ընթացքում դրականորեն ազդելով քաշի վրա։

Այս ըմպելիքի համար մթերքները հենց այնպես չեն ընտրվել։ Կիտրոնը խթանում է մարսողությունը, իսկ քնելուց առաջ շատ կարևոր է, որ ստամոքսում ծանր սնունդ չմնա, քանի որ դրա մարսման ընթացքը երկարաձգվում է։

Մաղադանոսը հայտնի միզամուղ է։ Այն կօգնի նվազեցնել այրոցները ինչպես նաև կնվազեցնի միջբջջային հեղուկի քանակությունը։ Հիշեք, որ ջրի կուտակումն օրգանիզմում խիստ անցանկալի է։

Կոճապղպեղի օգտակարությունն ավելորդ քաշի դեմ պայքարում վաղուց է հայտնի։ Այս արմատի հակաբորբոքային հատկությունները կօգնեն վերացնել մարսողական համակարգի խանգարումները և ձեզ կազատեն մակաբույծներից ու աղիքներում խարամի կուտակումներից։ Կոճապղպեղն արդյունավետ է թե՛ թարմ, թե՛ չորացած վիճակում։

Հրաշագործ ըմպելիքի մյուս բաղադրամասերը օժանդակ են։ Քացախը կերկարացնի ըմպելիքի պահպանման ժամկետը, իսկ դարչինը կվերացնի երեկոյան քաղցի զգացումը՝ թույլ չտալով մինչև գիշերվա կես «պայթելու աստիճան» ուտել։

Քաշի վերահսկումը պետք է սկսել սննդի յուրացման կարգավորումից, ոչ թե ուտելիքի ծավալի նվազեցումից։ Սեփական մարմնի վրա ներսից ազդելը խնայող տարբերակ է առողջ հոգի ունենալու համար։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր