Նրանք երեխա որդեգրեցին, սակայն 3 ամիս անց իմացան մի բան, ինչն իրենց շոկի ենթարկեց

Արսենն ու Աննան ամուսնացան, երբ 32 տարեկան էին: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նրանք փորձում էին երեխա ունենալ, սակայն ապարդյուն էր: Ամուսիններն արդեն չէին էլ հիշում, թե քանի բժիշկների են դիմել և որքան գումար են ծախսել:

Որպես պատճառ բժիշկները նշում էին, որ ամուսինները համատեղելի չեն:

Երբ երկուսն էլ կորցրել էին հույսը, երեխա որդեգրելու մասին որոշում կայացրեցին, քանի որ չէին ուզում ամբողջ կյանքում միայնակ մնալ:

Արսենն ու Աննան միասին գնացին մանկատուն: Երկուսն էլ միանգամից նկատեցին մի տղայի, հետաքրքրվեցին նրանով: Պարզվեց, որ երեխայի հայրը հրաժարվել է կնոջից, երբ իմացել է, որ նա հղի է, իսկ մայրը մահացել է ծծնդաբերության ժամանակ:

Մի քանի ամիս շարունակ փաստաթղթեր հավաքելուց և բուժզննումներ անցնելուց հետո, երջանիկ ամուսինները տուն բերեցին այդքան երկար սպասված փոքրիկին, և երեխայի 1 ամյակը նշեցին տանը:

Երբ ամեն ինչ կարծես հանդարտվել էր և իր հունով էր ընթանում, Աննայի ինքնազգացողությունը մի օր կտրուկ վատացավ: Հիվանդանոցում նրան անսպասելի, սակայն ուրախալի լուր հայտնեցին. Աննան հղի էր:

Մի քանի ամիս անց ծնվեց նրանց աղջիկը: Ամուսինները վստահ են, որ այդ կերպ Աստված նրանց պարգևատրեց՝ բարի արարք գործելու համար:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր