Քսեք սա կնճիռների, սպիների և դեմքի լաքաների վրա, և չեք հասցնի նկատել՝ ինչպես են վերանում

Բոլորն են երազում բաց և մաքուր մաշկ ունենալու մասին: Գոյություն ունեն բուժման տարբեր արտադրանքներ և միջոցներ, որոնք ոչ միշտ են օգնում:

Այս բնական խառնուրդը կօգնի  ձեզ ազատվել դեմքի կնճիռներից, լաքաներից և սպիներից:

Այս միջոցի հիմնական կոմպոնենտը մեղրն է, որը բարելավում է մաշկի վիճակը՝ բացի առողջության համար օգտակար այլ տարբեր առանձնահատկություններից:

Դիմակն անցկացնում է ակնենլաքաները և սպիները:

Բաղադրիչներ

  • 1 թ/գ մեղր
  • 1 ճ/գ մանրացրած մշկընկույզ
  • 1 թ/գ կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ փոշենման դարչին

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները որևէ ամանի մեջ այնքան ժամանակ, մինչև կստանաք թանձր խառնուրդ, ապա ավելացրեք ավելի շատ մեղր, եթե ձեր մաշկը զգայուն է: Մեղրն օժտված է հանգստացնող հատկություններով, որոնք կօգնեն թեթևացնել գրգռվածությունը:

Քսելուց հետո թողեք 10 րոպե, ապա լվացեք տաք ջրով և քսեք խոնավեցնող կրեմ:

Եթե դուք զգում եք թեթև ծակծկոց, նշանակում է, որ դիմակը սկսել է ազդել, և մի քանի րոպեից այն կանցնի: Այս միջոցը համալիր կերպով վերացնում է դեմքի մաշկի խնդիրները:

Զգուշացում. դիմակը չքսել աչքերի և բերանի շուրջը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր