Անմահական հարիսա պատրաստելու այս տարբերակը ձեզ շատ դուր կգա

Եկեք այսօր պատրաստենք բոլորիս կողմից սիրված շատ համեղ հարիսան:

Բաղադրիչները՝

հավի միս – 1 կգ

ձավար – 500 գ

աղ ըստ ճաշակի

յուղ:

Պատրաստման եղանակը՝

Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրով:

Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, լցնել այնքան ջուր, որ 4-5 սմ. ծածկի կաթսայի պարունակությունը:

Եռալուց սկսած փրփուրը հեռացնել: Եփել մարմանդ կրակի վրա: Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով:

Եփել այնքան, որ դառնա ծորուն միատարր շիլա: Պարբերաբար խառնել, որ չկպչի:

Ընթացքում առանձնացած ոսկորները հանել: Վերջում աղ անել: Մատուցել`վրան յուղ դնելով:

 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր