Խնձորով և նարնջով շատ համեղ ու հեշտ պատրատվող թխվածք

Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը և կոկոսի քերուկը,պատրաստել փափուկ խմոր`ավելացնելով ալյուրն ու փխրեցուցիչը,խմորը տեղավորել տարայի մեջ, բարձրացնել կողքերը։ Մաքրել և խորանարդաձև կտրատել խնձորն ու նարինջը, լցնել խմորի վրա, ցանել շաքարի փոշին։ Թխել 30-35 րոպե 180 աստիճանում։

Բաղադրիչներ`

100 գր կարագ

2 հատ ձու

80 գր շաքարավազ

1 թ/գդ փխրեցուցիչ

300 գր ալյուր

50 գր կոկոսի քերուկ

3 հատ խնձոր

1 հատ նարինջ

1 ճ/գդ շաքարի փոշի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր