Կարտոֆիլը սխտորով, սա այն ուտեստներից է, որի համից հնարավոր չէ հագենալ

Կարտոֆիլից տարատեսակ ուտեստներ են պատրաստվում: Ընդհանրապես կարոտֆիլն ամենաշատ օգտագործվող բանջարեղեններից է և այն նախընտրողների թիվն էլ բավականին մեծ է: Եվ երբեմն այնքան ենք նույն ուտեստները պատրաստում, որ հոգնում ենք նույնը շարունակ կրկնելուց և ցանկանում ենք նոր բան պատրաստել:

Այս ուտեստը առանձնահատւոկ համ ունի, այն նաև շատ ախորժելի տեսք ունի: Կարելի է պատրաստել ինչպես ընտանիքի հետ ջերմ մթնորոտում ընթրելիս, այնպես էլ հյուրասիրությունների ժամանակ: Սա հիանալի տարբերակ է հյուրերին զարմացնելու:

Ահրաժեշտ է` Վերցնել 5 հատ կարտոֆիլ, լավ լվանալ, շարել կաթսայի մեջ, ջուր ավելացնել , որպեսզի կարտոֆիլը ծածկվի և եփել մինչև պատրաստ լինի: Այնուհետև ջրքամել և թողնել սառչի:

Այս ընթացքում պատրաստել սխտորով սոուսը: 100 գ փափկացրած կարագ, 5 ճաշի գդալ քերած պանիր, 1 ճաշի գդալ թթվասեր, 3 ատամիկ սխտոր, 3 ճաշի գդալ մաղադանոս: Բոլորը խառնել, համեմել աղով և պղպեղով:

Եփված կարտոֆիը բաժանել երկու մասի և շարել ջեռոցի տապակի վրա, սխտորով սոուսը քսել կարտոֆիլի վրա և եփել 250 աստիճան տաքացված ջեռոցի մեջ 10-15 րոպե: Բարի ախորժակ

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր