Ռագու` սպիտակ լոբիով,փորձեք և չեք փոշմանի,անզուգական համ

Սպիտակ լոբին թրջել 10-12 ժամ, փոխել ջուրը, եռացնել, ապա քամել։ Գազարը և սոխը կտրատել խորանարդաձև,սխտորը մանր կտրատել կանաչու հետ,լոլիկը նույնպես մանր կտրատել,գազարը և սոխը տապակել 3 ճ/գ ձիթայուղով 3-5 րոպե,ավելացնել կանաչին և սխտորը, տապակել ևս 3-4 րոպե,ավելացնել լոբին, լոլիկը և մի փոքր ջուր, եփել 1,5 ժամ:Մատուցելուց առաջ համեմել սև պղպեղով,աղով և ձիթայուղով,մատուցել հացով և հազարի տերևներով։

Բաղադրիչներ`

500 գր սպիտակ լոբի

1 հատ գազար(մեծ)

5 պճեղ սխտոր

1 փունջ նեխուր

4 հատ լոլիկ ձիթայուղ,

աղ,սև պղպեղ,հաց և հազար ըստ ճաշակի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր