Փեսացուն գնեց կոստյումը, պատվիրեց մատանին, հրավիրեց հյուրերին, սակայն հարսանիքին չներկայացավ. Ահա, թե ինչու

Ամեն տարի ես լսում եմ այս պատմությունը հայրիկիցս, երբ ծնողներս նշում են իրենց ամուսնության տարեդարձը:

Եղել է այսպես. Հայրս 24 տարեկանում մտադրվում է ամուսնանալ իր կուրսընկերուհու հետ: Հորս ծնողները միանգամից տալիս են իրենց համաձայնությունը. աղջիկը լավ ընտանիքից էր, սպորտսմենուհի, գերազանց առաջադիմությամբ սովորող:

Ավելի լավ ընտրություն իրենց տղայի համար չէին էլ կարող պատկերացնել: Սկսում են պատրաստվել հարսանիքին: Ընտրում են ռեստորանը, հրավիրում հյուրերին, լավագույն հրուշակագործի մոտ պատվիրում տորթը, գնում մատանին… Մի խոսքով մեծ պատրաստություն են տեսնում, որ իրենց որդու հարսանիքը ճոխ ու հիշարժան լինի:

Կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում. թե՛ հարսնացուն, թե՛ փեսացուն յոթերորդ երկնքում էին զգում իրենց: Հարսանիքին ոչ մի խանգարող հանգամանք չկար: Ու հանկարծ հարսանիքից ուղիղ երկու օր առաջ տատիկիս մեջքը բռնվում է: Նա անհանգստանում է. ախր չէ՞ որ պետք է հարսանիքին պարի որդու հետ: Երբ տնային ոչ մի միջոց չի օգնում, որոշում են դիմել բժշկի, որը կփորձի մի հրաշագործ միջոցով ոտքի կանգնեցնել տատիկիս: Բժիշկը խոստանում է բուժքրոջն ուղարկել, որ սրսկի: Տատիկս էլ իր հերթին ասում է, որ եթե կարողանան իրեն ոտքի կանգնեցնել՝ շռայլորեն կպարգևատրի:

Հարսանիքի նախորդ օրը խոստացված բուժքույրը գալիս է, շտապով մտնում ներս, վերարկուն հանում և տալիս հորս, իսկ ինքն առաջանում տատիկիս սենյակ: Մինչ նա անտարբեր գնում է, հայրս վերարկուն ձեռքին մխվում է տեղում:

Նա այդպես էլ մնում է միջանցքում, վերարկուն ձեռքին: Իննան սրսկում, դուրս է գալիս վերցնում վերարկուն և հրաժեշտ տալիս, հայրս էլ ուղիղ նրա ետևից: Այդ ժամանակ բջջային հեռախոսներ ոչ բոլորն ունեին: Ծնողներն անհանգստանում են. հայրս չկա ու չկա:

Իսկ այդ ընթացքում հայրս բուժքրոջն ուղեկցում է բոլոր հասցեներով, որով կանչ էր արվել նրան, այնուհետև՝ մինչև տուն: Նա բուժքրոջն ասում է, որ տուն չի գնա և կգիշերի հենց իրենց շենքի մոտ գտնվող նստարանին: Երբ աղջիկը հարցնում է պատճառը, հայրս պատմում է, որ հաջորդ օրն իր հարսանիքն է և որ հարսնացուն էլ շատ լավ աղջիկ է, սակայն հենց նոր գիտակցեց, որ դա իրական սեր չէ և չի ուզում փչացնել իր կյանքը:

Բուժքույրն առաջարկում է այդ դեպքում գոնե բարձրանալ իրենց տուն և հեռախոսով տեղեկացնել ծնողներին, որ չանհանգստանան: Հայրս երբ ծնողներին ասում է, որ մտափոխվել է, նրանք մտածում են, որ իրենց որդու մոտ նախաամուսնական անհանգստություն է և որպես պատասխանատու մարդ կներկայանա հարսանիքին: Սակայն հայրս չի գնում:

Ի զարմանս ամենքի՝ հարսնացուն և ծնողները բոլորովին էլ հիստերիայի մեջ չեն ընկնում, այլ մտածում են պարզապես, որ միասին լինելն իրենց ճակատագիրը չէր: Պետքէ նկատել, որ հարսնացուի և նրա ծնողների նման պահվածքը խոսում է բարոյական բարձր հատկանիշների ու ներքին կուլտուրայի մասին: Մինչ այդ տատիկս աղեկտուր լաց է լինում, թե ինչպես կարող էին նման բարեկիրթ աղջկան ձեռքից բաց թողնել:

Իսկ որդին՝ երջանիկ, սիրահարված, դեռ երկու տարի էլ պտտվում է Իննայի հետևից, մինչև նրանք ամուսնանում են և արդյուքնում ծնվում ենք մենք՝ ես և երկու եղբայրներս: Իսկ տատիկս ու պապիկս միայն տարիներ անց ներում են իրենց որդուն՝ ի վերջո նրանք էլ գալով այն եզրակացության, որ ճակատագրից չես փախչի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր