Այլևս ոչ մի տանջալից այց դիմարհարդար անողի մոտ. խորամանակ հնարք սև կետերից ազատվելու համար

Սև կետերը կամ պզուկներն ի հայտ են գալիս ծակոտիներում մաշկաճարպերի կամ մաշկի մեռած բջիջների կուտակման արդյունքում։ Կեղտը դրանց հայտնվելու հիմնական պատճառը չէ, ուստի ամեն օր մաշկը կոսմետիկ միջոցներով մաքրելն ընդամենը օգնում է վիճակն ավելի չսրելուն։

Սև կետերից ազատվելու համար անհրաժեշտ է դեմքի մեխանիկական մաքրում կամ խոր մաքրման միջոցներ։

Ձեզ կպատմենք մի արդյունավետ միջոցի մասին, որը կօգնի բացահայտել մաքուր մաշկի գաղտնիքը։

Միջոց՝ սև կետերի դեմ

Բաղադրամասերը

1 թեյի գդալ կիտրոնահյութ
1 թեյի գդալ կերակրի սոդա
Պատրաստման եղանակը

Սոդայի նշված քանակին ավելացրեք կիտրոնի հյութ։ Լավ խառնեք, մինչև միասեռ զանգված ստանալը։ Խառնուրդը խտությամբ պիտի թանձր թթվասեր հիշեցնի։

Կիրառումը

Դեմքը լվացեք տաք ջրով և լավ չորացրեք։ Դա լրացուցիչ կմաքրի մաշկն ու կբացի ծակոտիները։

Մաքրող միջոցը վրձնի կամ ատամի խոզանակի օգնությամբ թփթփացնելով քսեք դեմքի այն հատվածին, որտեղ կենտրոնացած են սև կետերը։ Թողեք մնա 5 րոպե։ Ոշադրություն․ այս միջոցը մի կիրառեք, եթե մաշկին կան թարմ վերքեր կամ գրգռված տեղեր։

Դեմքը լվացեք գոլ ջրով։ Ոչ մի դեպքում տաք ջրով չլվաք։ Այնուհետև քսեք ամենօրյա կրեմը։

Մի ակնկալեք, որ առաջին պրոցեդուրայից հետո սև կետերը միանգամից կվերանան։ Կիրառեք միջոցը շաբաթը մեկ անգամից ոչ հաճախ։ Արդեն չորրորդ կիրառումից հետո սև կետերը կմաքրվեն և կվերանան։ Ցանկալի արդյունքի հասնելուց հետո դադարեցրեք պրոցեդուրաները։

Կիտրոնահյութը հեռացնում է մաշկի մեռած բջիջները և սպիտակեցնող հատկություն ունի։ Այսպիսով, ծակոտիները մաքրվում են, և նոր պզուկների կամ սև կետերի գոյացությունները հասնում են նվազագույնի։ Իսկ սոդան ունի հակաբորբոքային հատկություն, ուստի սև կետերի վերացումից հետո կանխարգելում է վարակի ծագման հավանականությունը։

Հավատացեք․ այս միջոցը հրաշքներ է գործում։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր