Այս բառերը ձեր կյանքից վանում են հաջողությունը, ընդհանրապես մի արտասանեք դրանք

Ժամանակակից էքստրասենսները և բիոէներգետիկայի մասնագետները  կարծում են, որ կան բառեր, որոնք  բացասական են  անկախ համատեքստից, որում դրանք օգտագործվում են:  Մասնագետները խորհուրդ են տալիս ընդհանրապես չարտասանել այդ բառերը, որոնք  բացասական  ալիքներ են առաջացնում Տիեզերքում:

Արգելված բառեր

  • Ոչ
  • Ատում եմ
  • Անեծք
  • Խնդիր
  • Աղքատություն
  • Մահ
  • Սատանա
  • Անհաջողություն
  • Հոգնել եմ
  • Հիմար
  • Չեմ կարող
  • Անհուսալի

Այս բառերի  հետ  հաջողությունն անհամատեղելի է: Կան շատ մարդիկ, որ  ուշադրություն չեն դարձնում նման բաներին, բայց իզուր: Այս բոլոր բառերը բացասական էներգիա են բերում կյանք: Օրինակ, դուք  չեք գտնի մի երջանիկ մարդ, ով  շարունակ անիծում է:

Տեսե՞լ եք երբևէ մի երջանիկ և հաջողակ մարդ, որը արտասանում է ատում եմ բառը: Ոչ մի հարուստ և ապահովված  մարդ երբեք չի ասի  հոգնել եմ կամ չեմ կարող բառերը: Երբեք մի ասեք. ես խնդիր ունեմ, դրա փոխարեն պետք է ասել. մի հարց կա որ լուծման կարիք ունի:

Նրանք առաջարկում են այս բառերի փոխարեն հնարավորին հաճախ օգտագործել հետևյալ բառերը՝

  • Այո
  • Սիրում եմ
  • Օրհնում եմ
  • Ներդաշնակություն
  • Առատություն
  • Կյանք
  • Աստված
  • Հաջողություն
  • Կենսունակ եմ
  • Կարող եմ
  • Հավատում եմ

Իսկապես, դժվար ոչինչ չկա, պետք է ուղղակի ավելի հաճախ օգտագործել դրական էներգիայով  բառեր:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր