Եզան լեզուն կարող է անել այն, ինչ չեն կարող անել շատ դեղեր, իսկ աճում է այն հենց ձեր տան դիմաց

Եզան լեզվի օգտակար հատկությունների մասին հայտնի է հնագույն ժամանակներից: Այն իր բուժիչ հատկությունների շնորհիվ հայտնի էր դեռևս Չինաստանում, Հին Հունաստանում, Հին Հռոմում, այդ բույսը բարձր են գնահատել   դեռևս պարսիկ և արաբ  բժիշկները:

Ժողովրդական և պաշտոնական բժշկության մեջ  եզան լեզուն  լայն կիրառություն ունի:

Գաստրիտի, էնտերիտի, կոլիտի և ստամոքսի խոցի դեպքում 2 ճաշի գդալ եզան լեզվի վրա լցնել 500 մլ եռացրած ջուր,  եփել մարմանդ կրակի վրա 5-10 րոպե, թրմել կես ժամ, խմել  1/3 բաժակ օրը 3 անգամ մինչև վիճակը լավանա:

Հազի, մրսածության դեպքում 1 ճաշի գդալ  եզան լեզվի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր,  թրմել 20-30 րոպե, խմել օրվա ընթացքում:

Ուշ լավացող վերքերի դեպքում չորացրած տերևները  մանրացնել փոշու տեսքով վրան լցնել  2-3 կաթիլ  բուսայուղ և խառնել  վազելինի հետ: Քսել  մինչև ապաքինվելը:

Ստոմատիտի, պարոդոնտոզի դեպքում 1 ճաշի գալ  տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել  և ողողել:

Աթերոսկլերոզը կանխելու,  անոթների պատերը ամրապնդելու համար 1 ճաշի գդալ եզան լեզվի տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 20-30 րոպե,  խմել օրվա ընթացքում: Բուժման կուրսը 1 ամիս:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր