Ընկերուհուս անհանգստացնում էին ոտքերի ցավերը, մինչև նա փորձեց այս միջոցը. հիմա մինչև առավոտ պարում է

Ոտքի ցավեր ու ծանրություն կյանքի ընթացքում շատ մարդկանց են պատահում։ Ոմանք այդ ախտանիշերը բավական երկար են հանդուրժում։ Այդուհանդերձ շատ կարևոր է ախտորոշել անհարմարության առաջացման պատճառները։ Հայտնի ճշմարտություն է սկսվող հիվանդությունը բուժելն ավելի հեշտ է, քան անուշադրության մատնվածը։

Այժմ ձեզ կպատմենք՝ ինչպես կարելի է ազատվել ոտքերի ցավերից։ Մեր առաջարկած խորհուրդներն ու վարժությունները կօգնեն մեղմել ցավը, կնպաստեն նաև լուրջ հիվանդություների կանխարգելմանը։

Ի՞նչ անել, եթե ոտքերը ցավում են

Մատների վարժանք
Այս վարժությունը կանգնած ենք անում։ Ճկույթը բարձրացրեք՝ հասցնելով բթամատի բարձրության։ Այնուհետև բաց թողեք բթամատը, բարձրացնելով հաջորդ մատը։ Կրկնեք 5 անգամ յուրաքանչյուր ոտքի համար։

Ոտնաթաթերի և ոտքերի մատների լարում
Հարմարավետ նստեք հատակին, ընդ որում ոտքերն ուղիղ պահեք։ Թեթև շարֆի կամ շորի կտորով ոտնաթաթերը ձգեք դեպի ձեզ՝ թեթևակիորեն մատներով դիմադրելով։ Այդ դեպքում ոտնաթաթերում լարվածություն կզգաք։ Կրկնեք վարժութունը մի քանի անգամ։

Մերսում՝ թենիսի գնդակի օգնությամբ
Վարժության համար անհրաժեշտ կլինի թենիսի գնդակ կամ բիլիարդի քար։ Ոտքը դրեք գնդակի վրա և թեթև շրջանաձև շարժումներ արեք՝ զգուշորեն սեղմելով գնդակը։ Այս պարզ վարժության շնորհիվ ոտնաթաթերն ընդարմազերծ կանեք և շատ լավ կհանգստացնեք։

Հանգստացնող վարժություն
Ոտաբոբիկ կանգնած՝ փորձեք ձեր քաշը փոխադրել ոտքի արտաքին կողմի վրա։ Իսկ այժմ մոտավորապես 10 վայրկյան կանգնեք ոտքի մատների վրա։ Կրկնեք նույնը տասը անգամ։ Այս վարժությունը ցանկալի է անել հողի կամ ավազի վրա։

Բժշկական գնդակ
Այս վարժության համար ձեզ անհրաժեշտ կլինի ձեռքի (ավելի շուտ՝ ոտքի) տակ ունենալ բժշկական գնդակ։ Պառկեք հատակին, ոտնաթաթերը դրեք գնդակին և ջանացեք ոտքերն այնպես շարժել, որ մատները դիպչեն հատակին։ Վարժութունը կրկնեք տասն անգամ։

Հարմարավետ կոշիկ հագեք
Միշտ հագեք կոշիկ, որով ավելի հարմարավետ կզգաք ձեզ։ Դրա շնորհիվ ձեր ոտնաթաթերը ճիշտ կշնչեն և քիչ կլարվեն։ Անշուշտ, ծեծված խորհուրդ է, սակայն կանայք հաճախ անտեսնում են։

Ձգումներ արեք
Զբաղվեք յոգով կամ պիլատեսով (ծագումով գերմանացի ամերիկացի սպորտային մասնագետ Յոզեֆ Պիլատեսի մշակած ֆիզիկական վարժությունների համակարգ)։ Դրանք կօգնեն, որ ձեր ամբողջ մարմինը մշտապես տոնուսի մեջ լինի։ Վարժությունները բարենպաստ կանդրադառնան ձեր հոդերի վրա։

Անգլիական աղով լոգարան
Մագնեզիումի սուլֆատ պարունակող էսպոմյան (անգլիական) աղը նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերը դուրս բերելուն։ Քչերը գիտեն, որ ոտքերը կատարյալ տեղ է կուտակված թունավոր նյութերի հեռացման համար։

Բոբիկ քայլեք
Բոկոտն քայլելն անչափ օգտակար է։ Մանավանդ, եթե դա անեք քարերով լցված հատուկ ճանապարհին։

Առողջ ոտքերն անչափ կարևոր են ամբողջ օրգանիզմի համար։ Չէ՞ որ ոտքերի ամբողջ ծանրությունն ու ցավը ժամանակի ընթացքում բացասաբար են անդրադառնում ողնաշարի և գոտկատեղի վրա։ Դրանից բացի, կանայք ստիպված են ձերբազատվել գեղեցիկ կոշիկներից և կարճ զգեստներից, քանի որ ուժեղ լարվածությունից ոտքերին կարող է հայտնվել երակների ցանց, որն այնքան էլ գեղագիտական տեսք չունի։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր