Մանանեխը շաքարի հետ հրաշքներ է գործում. Խիտ մազեր՝ ընդամենը մեկ ամսում և շատ արագ աճ

Մանանեխի փոշին վաղուց հայտնի է որպես մազերի աճի հիանալի խթանիչ։ Դրանից բացի մանանեխը կլանում է ավելորդ ճարպերը, լավացնում արյան շրջանառությունն ու կարգավորում ճարպագեղձերի աշխատանքը։

Սակայն նման բարդ բաղադրամասn անհրաժեշտ է օգտագործել շատ գրագետ, որպեսզի գլխի մաշկը չչորացնեք և թեփոտություն ու մազերի դյուրաբեկություն չառաջացնեք։ Եթե հակված եք ալերգիայի կամ ունեք զգայուն գլխամաշկ, մանանեխն առաձնապես զգույշ պիտի օգտագործեք։ Նման դեպքում ավելի լավ կլինի մանանեխի փոշու մեջ ձիթայուղ կամ նշի յուղ, ինչպես նաև ձվի դեղնուց և մածուն ավելացնել։

Մազերի համար՝ մանանեխով դիմակի բաղադրատոմսը

Բաղադրամասերը

2 ճաշի գդալ մանանեխի փոշի, 2 ճաշի գդալ տաք ջուր
1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ շաքարավազ
2 ճաշի գդալ ձիթայուղ կամ ցանկացած կոսմետիկ յուղ
Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրամասերը խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը։ Մազերի աճի՝ մանանեխով և շաքարով դիմակը կարելի է պատրաստել նաև առանց ձվի դեղնուցի, եթե չեք սիրում ձվի հոտը։ Ձուն կարելի է փոխել մեղրով։

Կիրառումը

Դիմակը մազերին քսելուց առաջ հերաբաժան արեք, քանի որ այն պետք է ազդի հենց գլխամաշկի և մազարմատների վրա։ Այնպես արեք, որ դիմակը չլղոզի ձեր մազածայրերը։ Քսելուց հետո գլխին ցելոֆանե տոպրակ քաշեք, այնուհետև գլուխը փաթաթեք խավավոր սրբիչով կամ գլխաշորով։

Դիմակն անհրաժեշտ է թողնել 15 րոպեից մինչև 1 ժամ։ Նման դիմակ առաջին անգամ անելու դեպքում անպայման թողեք գոնե 15 րոպե, նույնիսկ եթե ձեզ թվում է, թե գլուխն այրվում է։ Այդ կարճ ժամանակահատվածում ձեր մազերին ոչ մի վնաս չի լինի, աստիճանաբար կսկսեք ընտելանալ և դիմակը կկարողանաք թողնել առնվազն կես ժամ և ավելի, ինչն առավել արդյունավետ է։

Ցանկալի է, որ մազածայրերին յուղ քսեք, քանի որ դիմակը, քսվելու դեպքում, կարող է դրանք ավելորդ կերպով չորացնել։ Դիմակը կիրառեք շաբաթը 1 անգամ։ Եթե ձեր մազերը շատ յուղոտ են, կարելի է շաբաթը 2 անգամ էլ անել։ Դրա շնորհիվ կնվազեցնեք մաշկի յուղի արտադրությունը։ Ընդհանուր առմամբ դա պիտի տևի առնվազն 1 ամիս։

Այս դիմակի կիրառման արդյունքում ձեր մազերը կսկսեն ավելի արագ աճել, կդառնան ավելի խիտ ու մետաքսանման: Միևնույն ժամանակ ձեր մազերն ավելի ուշ կյուղոտվեն, հետևաբար ստիպված չեք լինի առաջվա նման հաճախ մազերը լվալ։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր