Մաշկը չորանում է, մազերը թափվում են, սրտի հետ ինչ որ բան այն չէ, նշանակում է օրգանիզմին չի բավարարում Е վիտամին. ահա, թե ինչ է պետք անել

Վիտամին  Е-ն  այլ կերպ անվանում են առողջության, գեղեցկության, երիտասարդության և մայրության վիտամին: Այն ամրապնդում է իմունիտետը, պահպանում է սիրտը,  կանխում է վաղաժամ ծերացումը և քաղցկեղի որոշ տեսակների առաջացումը:

Եթե ցանկանում եք գեղեցիկ մազեր և մաշկ ունենալ, ապա պետք է ամեն օր վիտամին Е  օգնագործել:

Այս վիտամինով հարուստ են  ձիթայուղը, կոկոսի յուղը, սպանախը, ավոկադոն, արևածաղկի սերմերը, ընկույզը և ծլեցրած ցորենը:

Մազերի  աճը խթանելու համար  խառնել Е վիտամինի 2 պարկուճ  և մեկ ճաշի գդալ տաք ձիթայուղ: Մատների օգնությամբ մերսող շարժումներով  ստացված խառնուրդը քսել մազարմատներին: Թողնել 30 րոպե և լվանալ  սովորականի պես: Գործողությունը կրկնել շաբաթը 2-3 անգամ:

Պիգմենտային մուգ հետքերից լիովին ազատվեու համար  1-2 պարկուճ վիմատինը խառել 1 թեյի գդալ գերչակի յուղի հետ և ամեն օր  քսել  հետքերի վրա:

Е վիտամինը փափկացնում է ձեռքերի մաշկը: Տաք ջրի մեջ  լցնել 2 պարկուճ վիտամին,   1 կիտրոնի հյութ, ավելացնել մեղր և ձեռքերը պահել այդ ջրում 10-15 րոպե:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր