Մինուս 5 կիլոգրամ՝ 3 օրվա ընթացքում. Ամենահամեղ դիետան

Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս դիետան օգնում է կարճ ժամանակահատվածում ազատվել մի քանի կիլոգրամից՝ քիչ քանակով կալորիաների օգտագործման հաշվին։ Բայց քանի որ հիմնական բաղադրիչը կարտոֆիլն է, բավական երկար ժամանակ հագեցածության զգացում կունենաք։

Դիետան նախատեսված է 3 օրվա համար, որի ընթացքում կարող եք ազատվել շուրջ 5 կիլոգրամից։ Կարտոֆիլը վիտամիններ, հանքանյութեր, ինչպես նաև բջջանյութ է պարունակում, որոնք արագացնում են նյութափոխանակության պրոցեսն ու աղիների աշխատանքը։

100 գրամ կարտոֆիլը 75 կալորիա է պարունակում։ Դիետայի ընթացքում օգտագործվում է նաև ցածր յուղայնությամբ կեֆիր, որը կարգավորում է նյութափոխանակության համակարգը, օրգանիզմից դուրս բերում ավելորդ հեղուկն ու տոքսինները և մյուս անպետք նյութերը։

Առաջին օր

Նախաճաշ՝ 1 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի, և 1 բաժակ յոգուրտ: Ճաշ՝ 2 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի, 1 բաժակ յոգուրտ: Ընթրիք՝ 2 բաժակ յոգուրտ

Երկրորդ օր

Նախաճաշ՝ 1 բաժակ յոգուրտ: Ճաշ՝ 2 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի, 1 բաժակ յոգուրտ: Ընթրիք՝ 2 բաժակ յոգուրտ

Երրորդ օր

Նախաճաշ՝ 1 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի: Ճաշ՝ 1 խաշած կարտոֆիլ՝ առանց աղի, 1 բաժակ յոգուրտ: Ընթրիք՝ 1 բաժակ յոգուրտ

Ուշադրություն։ Դիետան բավական խիստ է, և խորհուրդ չի տրվում այն անձանց, ովքեր ֆիզիկապես ակտիվ են և առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Հարկավոր չէ դիետային հետևել երեք օրից ավելի։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր