Տատիկս սովորեցրել է, թե ինչպես 25 րոպեում պելմենի պատրաստել մի ամբողջ ընտանիքի համար

Ինչպես արագ պելմենի պատրաստել

Պելմենին ռուսական ամենահամեղ ուտեստներից մեկն է։ Երևի չկա մարդ, որին դուր չգա պելմենին։ Քանի որ պելմենին կարելի է գնել ցանկացած խանութում ու եփել 10 րոպեում, այդ ուտեստը հաճախ անվանում են ամուրիական։

Սակայն իրեն հարգող ամեն մի տանտիրուհի գիտի, որ խանութի պելմենին երբեք չի կարող մրցել տնական պելմենիի հետ։ Նախ, այն պատճառով, որ ձեր հարազատների համար կընտրեք միայն ամենաթարմ և օգտակար մթերքը, հետո էլ սիրով պատրաստված կերակուրը չի կարող համեղ չլինել։

Շատ տանտիրուհիներ պելմենին գնում են խանութից, քանի որ խմոր պատրաստելու և պելմենիներ ծեփելու ժամանակ ու համբերություն չունեն։ Մենք ուզում ենք ապացուցել, որ նման աշխատատար գործընթացը կարելի է վերածել արագ ու հափշտակիչ զբաղմունքի։

Հիմա կհամոզվեք՝ ինչպես կարելի է առավելագույնս արագացնել պելմենիների ծեփման արարողությունը։

1. Խմորը սեղանին խնամքով գրտնակեք։ Վրան ալյուր ցանեք։

2. Խմորի եզրից 5-7 սմ դեպի ներս խճողակի գնդեր դրեք։

3. Խմորի դուրս մնացած մասով փակեք խճողակը՝ որպեսզի հետո պելմենիի ձև տաք։

4. Վերցրեք բաժակ․ փոքր պելմենիի համար՝ փոքր, մեծի համար՝ մեծ։

5. Խճողակով խմորը բաժակով կլոր-կլոր կտրեք՝ լիարժեք պելմենիներ ստանալով։

Այս եղանակն իրոք շատ հեշտ է և արագ։ Այժմ այս տարբերակը կարող եք սարքել ձեր երեխաների օգնությամբ․ դա նրանց շատ դուր կգա։ Սիրելի ուտեստը կսարքեք առանց ավելորդ ջանքերի։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր