Բոլորը զզվանքով նայում էին ծերունուն, սակայն չէին պատկերացնում ինչի ականատես կլինեն

Որդին   հորը հրավիրեց ռեստորան ընթրելու:

Հայրը շատ ծեր էր ու թույլ: Ուտելիս թափում էր վրան, ձեռքերը դողդողում էին,  չէր կարողանում լավ ծամել: Մարդիկ նրան նայում էին զզվանքով ու տհաճությամբ, իսկ որդին շատ հանգիստ էր, ուշադրություն չէր դարձնում:

Երբ վերջացին ընթրիքը, նա հորը ուղեկցեց զուգարան, մաքրեց հագուստը,  սանրեց մազերը, ուղղեց ակնոցները: Երբ նրանք սրահ մտան, բոլորի բերանը բաց մնաց: Նրանք զարմանում էին, թե  ինչպես նա չի ամաչում իր հորից:

Երբ հասան դռան մոտ հայրը շրջվեց ու հարցրեց.

— Որդիս  քեզ չի թվում, որ մենք ինչ որ բան մոռացել ենք:

— Ոչ, հայրիկ, մենք ոչինչ չենք մոռացել, — ասաց որդին:

— Սխալվում ես որդիս, մենք դաս թողեցինք այստեղ յուրաքանչյուր որդու համար և հույս՝ յուրաքանչյուր  հոր համար, — ասաց հայրը:

Հոգ տարեք նրանց մասին, ովքեր հոգ են տարել ձեր մասին, ոչ ոք ապահովված չէ ծերությունից ու անօգնական վիճակից:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր