Դդումի չիր, իսկական ուրախություն քաղցրի սիրահարների համար, ուտելիս չեք կարողանա կանգ առնել

Դդումի չիրը  հաճելի թարմություն կբերի ձմռան մռայլ օրերի ընթացքում:

Բաղադրիչներ

  • 2 կգ դդում
  • 2 կգ շաքարավազ
  • Մեխակ ըստ ճաշակի
  • 1,5 լ ջուր
  • Դարչին ըստ ճաշակի (ցանկալի է ձողիկներով)
  • 2 նարինջ

Պատրաստան եղանակը

Դդումը մաքրել, և կտրատել խորանարդիկներով: Օշարակը պատրաստելու համար ջուրը և շաքարավազը խառնել և հասցնել եռման:

Օշարակի մեջ լցնել դդումը և եփել 5 րոպե մարմանդ կրակի վրա:

Կրակից վերցնել և թողնել դդումը օշարակի մեջ սառչի, ավելացնել մեխակը, դարչինը,(դարչինի փոշին կիրառելու դեպքում դդումի գույնը մգանում է): Ավելացնել նարինջների հյութը և կեղևը:

Կրկին դնել կրակին և եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե: Սառեցնել և այդպես կրկնել 5 անգամ: Բազմակի անգամներ եռացնելու շնորհիվ դդումի չիրը ստացվում է թափանցիկ և ունենում է ոսկեգույն երանգ:

Դդումի կտորները հանել օշարակից և շարել յուղաթղթի վրա: Չորացնել սենյակային ջերմաստիճանում: Կարելի է նաև չորացնել  ջեռոցում 50 աստիճանի տակ:

Չիրը պահել  փակ տարայի մեջ: Կարելի է վրան եգիպտացորենի օսլա ցանել:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր