8 եղանակ ֆենշույի կանոններով տունը դրական էներգիայով լցնելու համար. Փորձեք, չեք զղջա

Բոլորս ձգտում ենք մեր տունը լցնել դրական, խաղաղ, կենսալից  էներգիայով։ Զարմանալի չէ, որ ֆեն-շուի վարպետներին հաճախակի հարցերից մեկը վերաբերում է տունը բացասական էներգիայից ազատելուն։

Ու թեև ֆեն-շուում բացասական  էներգիայից ազատվելու հարյուրավոր եղանակներ կան, գոյություն ունի գործառույթների հիմնական լրակազմ, որի շնորհիվ ոչ միայն մաքրում ենք մեր տունը, այլև մշտապես դրական էներգիա ենք պահպանում։ Իսկ դրական էներգիան օգնում է ավելի քիչ սթրեսների ենթարկվել, ունենալ լավ ինքնազգացողություն, բարվոքություն, թեթևություն ու ստեղծագործական ոգեշնչում։

Կիրառեք այս եղանակները, երբ զգաք, որ խրվել եք, բռնազբոսիկ դարձել, հայտնվել  բացասական, սև շրջանում, խճճվել կամ պարզապես ձեզ վատ եք զգում։ Դրանք կօգնեն կարգավորել էներգետիկ հավասարակշռությունը, և ոգի կառնեք։

Այս պրակտիկան կարելի է կիրառել ամեն օր կամ այնքան, որքան կկամենաք։ Կարող եք դրանք լիովին հարմարեցնել ձեր պահանջմունքներին։

Բացասական էներգիայից ազատվելու գործնական քայլերը

1.Ձևակերպեք մտադրությունները

Շփոթմունքից կամ վատ տրամադրությունից ձերբազատվելու ձեր որոշումը (կամ ցանկացած այլ դրական որոշում) հրաշքներ է գործում։

2. Փոշեկուլով անհապաղ մաքրեք հատակը

Դա կցրի ձեր տան լճացած էներգիան։

3. Սրբեք փոշին

Փոշին մաքրելն օգնում է հստակեցնել միտքն ու կենտրոնանալ, քանի որ խթանում է մետաղի տարերային էներգիան։ Փոշին արդյունավետորեն մաքրելու համար գերադասելի է էկոլոգիական փալասներ կամ միկրոֆիբներ օգտագործել։

4. Անուշաբույրեր տարածեք

Այրեք օշինդրի (սանդալի կամ մեկ այլ) անուշահոտ բույսի ոլորքը՝ օդը ծխով ախտահարելու համար։

5. Բարձերը փոփոլացրեք

Սա բազմոցներին, բազկաթոռներկն ու մահճակալներին կյանքի կոչելու սովորական եղանակ է։

6. Տան անկյուններում ծափ տվեք

Ամեն մի սենյակը շրջեք՝ ծափ տալով բոլոր անկյուններում՝ էներգիան արթնացնելու համար։

7. Մաքրեք զուգարանակոնքն ու մշտապես փակ պահեք

Սոդան և քացախը (հավասար համամասնությամբ) խառնեք, քսեք զուգարանակոնքին, թողեք 30-40 րոպե մնա, այնուհետև լվացեք տաք ջրով։ Դա կբարելավի դրական տեղաշարժերը  զուգարանում։

8. Երախտագիտություն

Հիշեք․ երախտագիտությունը համազոր է առատությանը։ Մի մոռացեք գրավոր կամ բանավոր երախտագիտություն հայտնել կյանքի մեծ ու փոքր հաջողությունների համար՝ էլ ավելի դրական լիցքեր ներգրավելու համար։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր