Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ լքված երկվորյակները նորից տեղափոխվել են մանկատուն. ահազանգվել է մոր տանջելու մասին

Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ լքված երկվորյակները նորից տեղափոխվել են մանկատուն. ահազանգվել է մոր տանջելու մասին։Անցյալ տարի Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված եւ այսօր արդեն մեկ տարեկան դարձած երկվորյակները կրկին Գյումրու «Երեխաների տանն» են:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց:

«Երեխաները շատ քիչ մնացին կենսաբանական ընտանիքում, որովհետեւ հարեւաններից ունեցանք ահազանգեր, որ մայրը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառում եւ նրանք անուշադրության են մատնված»,- ասաց Մարտիրոսյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց:

Վերջինս նաև ասաց, որ երկվորյակների մայրը վարձակալած տանը ապրում է մի տղամարդու հետ, որը փոքրիկների կենսաբանական հայրը չէ, սակայն հանդիսանում է վերջինիս ամուսինը: Նույն տանը բնակվում է նաև երեխաների տատիկը՝ մորական կողմից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր