Խառնեք բանանը, մեղրը և ջուրը․ hազը և բրոնխիտն ակնթարթորեն կվերանան

Այս նոր բնական միջոցը պարունակում է մի քանի հին և հզոր բաղադրիչներ, որոնք հանգստացնում են կոկորդը և թոքերն ու կանխում բրոնխիտը շատ կարճ ժամանակում։

Շնորհիվ մեղրի և բանանի հզոր հատկությունների, որոնք մտնում են բաղադրատոմսի մեջ, դուք կարող եք օգտագործել այս միջոցը ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Ահա, թե ինչպես պետք է պատրաստել այն։

Բաղադրիչներ՝

  • 400 մլ եռացրած ջուր,
  • 2 միջին, հասած կետիկներով բանաններ,
  • 2 ճաշի գդալ մեղր։

Պատրաստումը՝ Սկզբից մաքրեք բանանը և տրորեք այն փայտե պատառաքաղով կամ գդալով։ Մի օգտագործեք երկաթե պարագաներ, քանի որ երկաթի հետ առնչվելիս բանանը դառնում է մուգ գույնի։

Այնուհետև դրեք բանանը կաթսայի մեջ և ավելացրեք վրան եռացրած ջուրը։ Թողեք, որ խառնուրդը սառչի 30 րոպե։

Վերջապես երբ այն սառել է, ավելացրեք մեղր։ Կարևոր է մեղրն ավելացնել վերջինը, որպեսզի այն չկորցնի իր կարևոր հատկությունները։

Օգտագործումը՝ Խմեք 100 մլ այս միջոցից օրվա մեջ 4 անգամ  (ընդհանուր 400 մլ օրվա ընթացքում)։

Այս քանակությունը բավարար է մեկ օրվա համար և դուք կարող եք պատրաստել այն նորից և թարմ վիճակում արդեն հաջորդ առավոտ։ Առաջին արդյունքները կերևան 5 օրից։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր