Ահա թե ինչ դիրքով է անհրաժեշտ քնել, որպեսզի ազատվեք ցավերից, ավելորդ քաշից և ոչ միայն

Եթե դուք մտածում եք, որ քունը հարկավոր է միայն նրա համար, որպեսզի հանգստանաք և վերականգնեք ձեր էներգիան, ապա չարաչար սխալվում եք։

Քնի ժամանակ մեր մարմինը կատարում է որոշ կարևոր հանձնարարություններ, ինչպիսիք են հորմոնների արտադրությունը, տոքսիների վերացումը, մկանների թուլացումը և անգամ օգուտ չունեցող տեղեկատվության վերացումը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պակասը կարող է հանգեցնել նրան, որ մտքերը դառնան ավելի բացասական և վատատես։

Ձեզ ենք ներկայացնում տարբեր դիրքերով քնելու առավելությունները և թերությունները։

1. Ձախ կողքի վրա 

Կողքի վրա քնելը համարվում է ամենատարածված ձևերից մեկը։ Ըստ հետազոտությունների՝ ձախ կողմի վրա քնելը համարվում է քնելու ամենահարմար դիրքերից մեկը, քանի որ այն ունի բազմաթիվ առավելություններ առողջության համար։

Այդ կողմի վրա քնելն օգնում է արդյունավետ վերացնել տոքսիները, կանխում է այտուցների առաջացումը և հեղուկների կուտակումն օրգանիզմում։ Բացի այդ՝ ենթաստամոքսային գեղձը և ստամոքսն այդ կողմում են, ինչն օգնում է թեթևացնել մարսողությունը։

Այդ դիրքում ոտքերը և գլուխը գտնվում են սրտի մակարդակի վրա, ինչը թեթևացնում է արյան շրջանառությունը և խթանում օրգանիզմի ֆունկցիաների ճիշտ աշխատանքը քնի ժամանակ։

2. Աջ կողքի վրա 

Չնայած այն բանին, որ ձախ կողքի վրա քնելն ունի ավելի շատ առավելություններ, միևնույն է, այս դիրքը նույնպես թույլ է տալիս ողնաշարին ճիշտ դիրք ընդունել և կատարել օրգանիզմի ֆունկցիաները քնած ժամանակ, սակայն այս ընտրությունն ավելացնում է ստամոքսային ռեֆլյուքսի հավանականությունը։

3. Մեջքի վրա 

Շատերը համարում են, որ սա քնելու ամենահարմար դիրքն է, քանի որ հանգստացնում է հոդերը և կանխում է ցավերը։ Սակայն դրա համար ձեզ հարկավոր է պառկել պահելով ձեռքերը մարմնին զուգահեռ կամ դնել որովայնին։

Մեջքի վրա քնելը նաև կանխում է կնճիռների առաջացումը դեմքին և վզին։

Վատ կողմն այն է, որ այս դիրքն այդքան էլ հաջող չէ ողնաշարի համար, դրա համար շատ կարևոր է օգտագործել ցածր բարձ՝ պարանոցի և ողնաշարի մնացած մասերի հետ հավասարկշռություն պահելու համար։

4. Որովայնի վրա 

Սա ամենևին էլ լավագույն ընտրությունը չէ, հակառակը՝ շատ վատ է։ Հիմնական պատճառներից մեկը համարվում է այն, որ այս դիրքը շատ է ողնաշարի համար, քանի որ ստեղծում է ողնաշարի վրա մեծ ծանրաբեռնվածություն, հատկապես՝ նստատեղի և պարանոցի շրջանում, որը կարող է բերել մեջքի, ուսերի և վզի ցավերի։ Դրանից բացի՝ թոքերի վրա ճնշման պատճառով կարող են առաջանալ տարբեր շնչառական խնդիրներ։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր