Ամենահամեղ տորթերից մեկը, որը մեկ անգամ պատրաստելուց հետո կդառնա Ձեր ամենասիրելի թխվածքներից մեկը

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • ձու — 3 հատ
  • խտացրած կաթ — 400 մլ
  • թթվասեր — 150 գր + 30 գր
  • ալյուր — 200 գր
  • փխրեցուցիչ — 5 գր
  • կակաո — 30 գր

Կրեմի համար՝

  • թթվասեր — 500 գր
  • շաքարավազ — 200 գր
  • ընկույզ — 100 գր

Ձևավորման համար՝

  • շոկոլադ սև — 30 գր (քերած)

Պատրաստման եղանակը

Ձուն, 150 գր թթվասերն ու խտացրած կաթը խառնում ենք և լավ հարում։

Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրն ու փխրեցուցիչը և շարունակում ենք խառնել, մինչև թանձր, բայց ծորացող համասեռ զանգված ստանանք։

Խմորի մի մասը լցնում ենք յուղով պատված ձևամանի մեջ և մոտ 20 րոպեով (կախված շերտերի հաստությունից) տեղափոխում մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ Մնացած խմորի մեջ ենք ավելացնում կակաոն և 30 գր թթվասերը (քանի որ կակաոն խմորն ավելի թանձր կդարձնի)։ Լավ խառնում ենք և նախորդի պես թխում։

Կրեմի համար շաքարավազը թթվասերի հետ հարում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։ Շաքարավազի փոխարեն կարող ենք շաքարի փոշի օգտագործել (ավելի լավ է լուծվում)։

Ընկույզը խոշոր կտրատում ենք և ավելացնում թթվասերային կրեմի մեջ։

Պատրաստի շերտերը սառեցնում ենք և յուրաքանչյուրը 2 մասի բաժանում։ Սովորաբար հորիզոնական ենք կտրում, բայց եթե շերտերը բարակ են, կարող ենք ուղղահայաց կտրել։

Շերտերի վրա կրեմ ենք քսում և իրար վրա դնում։ Կրեմը պետք է շատ լինի, որպեսզի տորթը փափուկ լինի։

Տորթի վրայից և կողքերից կրեմ ենք քսում և ըստ ճաշակի ձևավորում (այս նկարի մեջ շոկոլադե քերուկ է օգտագործված)։ Մի քանի ժամով (ավելի լավ է գիշերը թողնել սառնարանում) տեղափոխում ենք սառնարանը, ապա հանում ենք և մատուցում:

Այս տորթը բավականին հագեցնող է, այնպես որ, թեյի հետ պետք է մատուցել փոքր կտորներով։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր