Ինչպիսի՞ թագուհի եք. բացահայտե՛ք ձեր թագավորական որակները՝ ըստ ծննդյան ամսվա

Ինչպիսի թագավորական որակներ ունեք դուք՝ ըստ ծննդյան ամսվա:

Հունվար: Հունվարին ծնվում են հսկայական համբերություն, դիմացկունություն ունեցող մարդիկ: Այդպիսի կանայք կյանքում ցանկացած փոփոխություն արժանապատվորեն են ընդունում: Որպես կանոն, չեն հուսահատվում, ծանր պահերին խորհրդով օգնում են ուրիշներին: Եթե հունվարին ծնվածների համբերությունը սպառվում  է, ավելի լավ է նրանց ճանապարհին չկանգնել․ կտրորեն ու չեն նկատի: Այդպիսի կանանց համար դավաճանությունն անընդունելի է:

Փետրվար: Փետրվարյան թագուհիները համառ են իրենց նպատակին հասնելու գործում: Նրանք հաստատակամ են, ինքնաբավ, ամբարտավան, բայց սրիկա չեն: Փետրվարին ծնված կանանց չեն վախեցնում դժվարությունները: Բարդ իրավիճակներում հավաքվելու, վայրկենաբար ճիշտ որոշումներ ընդունելու նրանց ունակությունը հիացնում է: Նրանց հեշտությամբ հաջողվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել:Այս կանանց հրաշալի զարգացած վեցերորդ զգայարանը լավ օգնական է մարդու բնավորությունը հասկանալու, ուսումնասիրելու գործում: Փետրվարին ծնված թագուհիները հրաշալի են շփվում երեխաների հետ:

Մարտ: Բնածին լեդի են: Մարտին ծնված կանայք բավական զգայուն են, մեղմ՝ դիմելիս, խոցելի, համեստ: Նրանց նույնիսկ համառությունը ոչ թե նյարդայնացնում է, այլ՝ գրավում: Այս մարդիկ առանձնանում են իրենց անհատականությամբ: Նրանք անպայման իրենց համար արքաներ են գտնում, որոնք կյանքում քայլում են իրենց կողքով՝ պահպանելով, պաշտպանելով, շատ սիրելով:

Ապրիլ: Ապրիլին ցուցարար-թագուհիներ են ծնվում: Նրանց ըմբոստ բնավորությունը դրսևորվում է ոչ թե համընդհանուր ընդունված նորմերը մերժելով, այլ՝ աշխարհայացքով: Նրանք համարձակ, վճռական, միշտ անկեղծ և անհավանականորեն կանացի են: Ամենուր և միշտ հասնում են իրենց ուզածին: Ոչ մի տղամարդ չի կարող անտարբեր անցնել ապրիլյան թագուհու կողքով:

Մայիս: Արտաքինից նրանք կարող են նուրբ աղջիկ ինել, բայց նրանց ներսում ապրում է իսկական ամազոնուհի, մարտիկ-կին: Նա խիստ է և արդարացի: Իր մեջ անհամատեղելին համատեղելու, միաժամանակ նուրբ, կանացի և ուժեղ լինելու ունակությունը շատերին հիացնում է: Որպես կանոն, մայիսին ծնվածերի կյանքում ամեն ինչ հաջող է դասավորվում:

Հունիս: Այս կանայք մարդկանց «բաց գրքի» պես կարդում են: Նրանք ագրեսիայի ոչ մի դրսևորում չեն ընդունում: Շրջապատողները նրանց սիրում են բարության, բարեսրտության համար: Նրանք շատ հեռատես են, սակայն իրենց զգացողությանը լսել սկսում են հասուն տարիքում:

Հուլիս: Իսկական սրտակեր են: Դեռ մանկուց արքայադուստր-գեղեցկուհու տեսք են ունենում: Տարիքի հետ դառնում են ավելի գրավիչ, նրանց շատ են սիրում: Հուլիսյան թագուհիներն իրենց արտաքին գեղեցկությունից խելամիտ են օգտվում՝ լիովին հենվելով գեղեցկության և հմայքի վրա: Պատահում է, որ երիտասարդ տարիքում աղջիկներն ընտրում են կյանքի սխալ ընկերոջ, սակայն որոշ ժամանակ անց իրական սեր են գտնում և մինչև կյանքի վերջը երջանիկ ապրում:

Օգոստոս: Իսկական ղեկավար, ով կարողանում է կազմակերպել անձնակազմին, աշխատանքը գրագետ բաշխել աշխատակիցների միջև: Այսպիսի կանայք կյանքում բավական հաջողակ են, անհավանական բարձունքների են հասնում կարիերայում: Սակայն ամենաշատն ընտանեկան հարմարավետությունն են գնահատում, ընտանեկան արժեքները: Ամուսինը, երեխաները, տունը միշտ առաջնային են: Իսկապես արքայական անհատ են, ազնիվ:

Սեպտեմբեր: Սեպտեմբերը փերի-թագուհիների ամիս է: Ունեն բազմազան բնավորություն, վարպետորեն կարող են ոչնչից ամեն ինչ ստանալ: Նրանք հրաշալի խոհարար են, տնտեսուհի, կարողանում են յուրահատուկ նորույթ կազմակերպել ընտանեկան հանգստի համար: Ունեն նուրբ գրական զգայնություն, ոչ ստանդարտ ստեղծագործական տաղանդներով:

Հոկտեմբեր: Ամենազգայուն թագուհիներն են: Միայն մեկ հայացքով գրավում են տղամարդկանց։ Վերջիններս «մահանում են» սիրուց, կրքից: Այդպիսի գեղեցկուհիների մեջ հույզերն են փոթորկվում, բայց արտաքուստ հանգստության մարմնացում են:

Նոյեմբեր: Թեժ են, կարողանում են իսկապես սիրել: Լավ են գլուխ հանում մարդկանց հոգեբանությունից, նրանց զգում են ենթագիտակցական մակարդակում: Ցանկության դեպքում կարող են կախարդել, նրանց երազները հաճախ իրականանում են:

Դեկտեմբեր: Թագուհի-զբոսաշրջիկ են։ Մի տեղում չեն նստում: Նույնիսկ եթե որոշ հանգամանքների պատճառով չեն կարող  շրջագայել, հոգին երազում է, ուզում են: Նրանք դառնում են լավ կին՝ օրինական, հավատարիմ, նվիրված: Սակայն նույնիսկ սիրելիի կողքին կարող են որևէ արգելված բանի մասին երազել՝ կյանքը փոխելու, հույզերի մասին, որոնք իրենց անհրաժեշտ են օդի պես: Դեկտեմբերյան գեղեցկուհիները թեթև են շփման մեջ, նրանց հետ միշտ հետաքրքիր է:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր