Շամպինիոնով ժուլիենը շատերն են սիրում. սովորեք պատրաստելու ճիշտ եղանակն ու գոհացրեք ձեր հյուրերին

Բաղադրիչներ

  • սունկ շամպինիոն — 500-600 գ
  • սոխ — 3 գլուխ
  • կարագ — 150 գ
  • թթվասեր — 500 մլ
  • պանիր — 100 գ (չոր)
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ սև — ըստ ճաշակի
  • ալյուր — 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Այս բաղադրատոմսի համար օգտագործելու ենք սունկն առանց ոտիկների: Ամենից առաջ կտրատում ենք սունկը: Այնուհետև փոքր խորանարդիկներով մանրացնում ենք սեխն ու քերիչով քերում պանիրը:

Սոխը կարագով տապակում ենք մինչև վարդագունելը, հետո նույն կերպ տապակում ենք սնկերը (եթե կարագը չի բավականացնում, կարող ենք ձիթայուղ օգտագործել): Սնկերը տապակվելուն պես ավելացնում ենք 2 ճ/գ ալյուրը և լավ խառնում:

Ավելացնում ենք թթվասերը: Եթե սոուսը շատ խիտ է, մի քիչ կաթ կամ թթվասեր ենք ավելացնում, մինչև ստանանք հեղուկ թթվասերի խտության սոուս: Ստացված խառնուրդին աղ ու պղպեղ ենք ավելացնում և դնում ժուլիենի համար նախատեսված սպասքի մեջ:

Այնուհետև զանգվածի վրա քերած պանիր ենք ցանում ու 5 րոպեով դնում 250 աստիճան տաքացված ջեռոցի մեջ, որպեսզի երեսին ոսկեգույն կեղև ձևավորվի:

Ահա և վերջ:

«Ժուլիեն» բառը ֆրանսիական խոհանոցի տերմին է, նշանակում է մթերքը նախնական մշակման համար կտրատելու եղանակ: Այսօր ժուլիեն ասելով հասկանում ենք փոքր բաժիններով պանրով ու սնկով կերակրատեսակ:

Ժուլիենի մեջ ավելացվում են տարբեր բաղադրիչներ՝ հավի միս, ծովամթերք, բանջարեղեն, տարբեր համեմունքներ, սակայն հիմնական բաղադրիչները մնում են սունկը, գլուխ սոխը, սերուցքային սոուսն ու պանիրը։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր