Դեկտեմբերի 7-ի աստղագուշակը

**Խոյ**. Այսօր դուք հնարավոր է վեճ ունենաք ձեր հարազատներից մեկի հետ: Պատճառները ձեր անզիջում բնավորությունն է եւ դիմացինի անշրջահայեցությունը: Փորձեք մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել: Հիմա ամենալավ ժամանակը չէ նաեւ գործնական բանակցությունների եւ փաստաթղթերի վավերացման համար: Զգույշ եղեք ֆինանսական հարցերում: Պարտք մի վերցրեք:

**Ցուլ**. Օգտակար կլինի, որպեսզի արագ կողմնորոշվեք ստեղծված իրավիճակում: Հնարավոր է կարեւոր տեղեկություն ստանաք: Չնահանջեք որեւէ հարցում: Ստացվող առաջարկություններն ընդունեք զգուշավորությամբ: Միայնակ Խոյերը հնարավոր է ծանոթանան իրենց կեսի հետ համացանցում կամ որեւէ միջոցառման ժամանակ:

**Երկվորյակ**. Այժմ էմոցոինալ ֆոնը բավական անկայուն է եւ դուք գերզգայուն եք ցանկացած հարցի նկատմամբ: Եղեք ավելի դիվանագետ եւ ուշադիր մարդկանց հետ, որոնք կարող են լինել օգտակար ձեզ:

**Խեցգետին**. Ոչ բարդ գործերի վրա շատ ժամանակ մի հատկացրեք: Ավելի կարեւոր եւ մասշտաբային գործերին ձեռնամուխ լինելու համար տրամադրեք ձեզ եւ կենտրոնացեք: Ժամանակ գտեք նաեւ հանգստանալու համար: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից խուսափեք: Զգույշ եղեք էլեկտրականությամբ աշխատող սարքերով աշխատելիս:

**Առյուծ**. Օրը բարենպաստ է ամեն տեսակ գործեր կատարելու համար: Եռանդի պակաս չեք ունենա: Ֆինանսներին ուշադրություն դարձրեք, ավելորդ ծախսերը կրճատեք: Ձեզ միջոցներ դեռ պետք կգան:

**Կույս**. Այժմ լավ ժամանակ է գործարար հարցեր քննարկելու համար: Փորձեք ձեզ լավ ստրատեգի հատկանիշներով ներկայացնել գործարար բանակցությունների ժամանակ: Դրանում միայն կշահեք: Այժմ ավելի շատ ջանքեր կներդնեք գործերի վրա, քան նախկինում: Մտերիմներից լավ նորություններ կունենաք:

**Կշեռք**. Կարելի է լուրջ պլաններ կազմել եւ գործնական խոստումներ տալ: Զբաղվեք տեղեկատվության հավաքմամբ, փորձեք նոր կապեր ու ծանոթություններ հաստատել: Իրական եւ վիրտուալ կոնտակտները թարմացնելու ժամանակն է: Լսեք ավելի փորձառու մարդկանց խորհուրդները, դրանից միայն կշահեք:

**Կարիճ**. Հարմար ժամանակ է, որպեսզի ինքնադրսեւորվեք մասնագիտական գործունեության ոլորտում եւ ներկայանաք լավագույն հատկանիշներով: Կարող եք նաեւ զբաղվել ստեղծագործական աշխատանքով: Այսօր կարող եք հանդիպել ընկերների հետ: Ընկերական հանդիպումները կլիցքաթափեն ձեզ:

**Աղեղնավոր**. Միանգամից մի քանի գործով կզբաղվեք: Փորձեք ժամանակը չվատնել դատարկ բաների վրա: Հատկապես ուշադիր եղեք այն տեղեկությունների հանդեպ, որոնք կստանաք այսօր: Օրը հարմար է ռոմանտիկ տրամադրությունների համար: Հարաբերությունները կլինեն ներդաշնակ: Սիրելիի հանդեպ եղեք ավելի ուշադիր եւ ջերմ:

**Այծեղջյուր**. Օրը կանցնի հանգիստ ռիթմով: Հնարավորության դեպքում կարճ արձակուրդ վերցրեք եւ զբաղվեք միայն անձնական գործերով: Մի անտեսեք փորձառու մարդկանց խորհուրդները: Դրանք միայն ձեր օգտին են:

**Ջրհոս**. Եթե խելամիտ գործեք, ապա ցանկացած բարդության հարց կարող եք այսօր լուծել: Կստանաք հիանալի արդյունքներ այն բոլոր գործերից, որոնք կկատարեք այսօր: Օրը բազմախոստում է հատկապես սիրային հարցերում:

**Ձկներ**. Այժմ դուք կարող եք ծանր խոսակցությունների մեջ հայտնվել, եթե պնդեք ձեր կարծիքը: Եղեք ավելի զուսպ եւ լռակյաց, նաեւ զիջող, նույնիսկ եթե դուք եք ճիշտը: Կարող են լինել վեճեր, որոնք կավարտվեն փոխադարձ վիրավորանքներով: Փորձեք մեկուսանալ եւ հետագա անելիքների մասին խորհել:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր