Շատերն են սիրում սնկի ու հավի համադրությամբ ուտեստներ. փորձեք պատրաստել սա ու ապահովել համեղ հյուրասիրություն

Բաղադրիչներ

  • հավի բուդ — 6 հատ
  • սունկ շամպինիոն — 300 գ
  • նեխուր — 2-3 հատ
  • սխտոր — 2-3 պճեղ
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ սև — ըստ ճաշակի
  • բուսայուղ — տապակելու համար

Պատրաստման եղանակը

Յուրաքանչյուր բդի փափկամիսը 4-6 կտոր ենք անում, վրան աղ ու պղպեղ ցանում և բուսայուղի մեջ մոտ 6 րոպե տապակում մինչև ոսկեգույն դառնալը: Դնում ենք ափսեի մեջ:

Սնկերը կտրատում ենք բարակ շերտերով, նեխուրը՝ շեղ երկար կտորներով: Լցնում ենք նույն թավայի մեջ ու տապակում մոտ 5 րոպե` մինչև փափկելը:

Ավելացնում ենք հավն ու սխտորը, ըստ ճաշակի աղ ու պղպեղ ցանում: Մի քանի րոպե տաքացնում ենք:

Այժմ արդեն կարելի է ուտել:

Վերջում ավելացնենք, որ եթե թարմ սունկ չունեք, կարող եք պահածոյացված սնկով պատրաստել:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր