Սա կարդալուց հետո գիտեմ` երբ է պետք լռել և երբ խոսել

Երբևէ պատահե՞լ է, որ զղջաս ասածիդ համար, կամ նրա համար, որ պետք է խոսեիր, սակայն ոչինչ չասեցիր: Ստորև ներկայացնում ենք մի քանի արժեքավոր խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ չունենալ զղջման զգացումը:

Երբ է լռությունը ոսկի: ♦ Երբեմն լռելը նույնքան ուժեղ կարող է լինել, որքան այն բառերը, որոնք կցանկանայիր ասել, ինչպես որ երբ գրկելն ավելի մխիթարական է, քան ասելը` «Ցավում եմ կորուստիդ համար»:

♦ Լռությունը ոսկի է, երբ չգիտես՝ ինչ ասել: Եթե ինչ-որ հարցի շուրջ խառնված ես սեփական զգացմունքներիդ մեջ, ավելի լավ է լռես, մինչև որ հստակ հասկանաս, որովհետև ավելի շատ կարող ես վնաս հասցնել՝ բացահայտելով կեղծը կամ չափազանցնելով զգացմունքները:

♦ Մեկ այլ դեպքում, երբ լռելն ավելի լավ է, այն դեպքում է, երբ ինչ-որ մեկը իմաստալից պատմությամբ է կիսվում քեզ հետ: Թույլ տուր ընկերդ կամ այդ մարդը «լսված» լինի. լուռ գլխով արա ու անկեղծ հայացքով նայիր նրա աչքերին:

♦ Լռությունը բանակցությունների ժամանակ կարող է քո լավագույն բարեկամը լինել: Ասա ասելիքդ ու փակ պահիր բերանդ՝ թույլ տալով մյուսին էլ իր եզրակացություններն արտահայտել: Քո լռությունը ցույց է տալիս սեփական խոսքերիդ վրա ինքնավստահությունդ, ինչպես նաև հարգանքդ այն մարդու հանդեպ, ում լսում ես:

♦ Երբեմն լռությունը լավագույն ու ամենաճիշտ ժամանակին արված լուծումն է, որովհետև այն մարդը, ում հետ խոսում ես, այն վիճակում չէ, որ լսի այն, ինչ ասում ես նրան: Օրինակ, երբ ընկերդ կարիք ունի պատմելու քեզ իր խնդիրների մասին, սակայն ի վիճակի չէ խորհուրդներդ այդ պահին ընդունելու:

♦ Փորձիր քո մեջ վարժեցնել աշխատանքում լռելը, երբ ներդնելու ոչ մի արժեքավոր բան չունես: Եթե, իհարկե, ասածդ չի կարող երկխոսությունը զարգացնել ինչ-որ հետաքրքիր մի բանի, որն արդյունավետ կլինի այնքան, որ կարող ես կողքից հետևել ու սովորել:

♦ Եվ վերջապես, լռությունը ոսկի է, երբ չես ցանկանում ներգրավված լինել հիմար բանավեճի մեջ: Երբ որոշ վեճեր լուծում չեն կարող ստանալ, որքան էլ շատ փաստարկներ բերես:

Երբ խոսել` բարձր ու պարզ: Կյանքում կգա ժամանակ, երբ խոսելու ուժ պետք կգա, երբ ձայնը, որ քո ներսում է, հարգված ու գնահատված լինելու կարիք կունենա:

♦ Օգտագործիր ձայնդ ու խոսիր, երբ զգացմունքներդ ոտնահարված են: Շատ բան կառավարումից դուրս է, սակայն բառերն ու զգացմունքները, որոնք տալիս ենք մյուսներին, կառավարվում են մեր կողմից: Զգացմունքներդ պարզ արտահայտիր ու թույլ տուր մարդկանց իմանալ, որ գնահատում ես քեզ:

♦ Խոսիր նրանց փոխարեն, ովքեր ձայն չունեն կամ չեն կարող իրենք իրենց համար խոսել ու պաշտպանել իրենց՝ այս կամ այն պատճառով: Քո ձայնը կարող է ինչ-որ մեկին փրկել կամ պաշտպանել վիրավորանքից:

♦ Խոսիր այն ժամանակ, երբ տեսնում ես, որ սխալ մի բան է տեղի ունենում, քանի որ լռությունը կարող է դիտարկվել որպես համաձայնության նշան: Խոսելը ամենաճշմրիտ մարդկային կարողություններից մեկն է. չէ որ մենք միակ կենդանի արարածներն ենք, որ անում ենք դա: ♦ Խոսիր, երբ քեզնից կարծիք են հարցնում, քանի որ նա, ով հարցնում է, կարևորում ու գնահատում է դա:

♦ Վերջապես խոսիր, երբ ցանկանում ես, որ քեզ լսեն: Աշխատանքի վայրում լինի, թե հարաբերություններում, եթե կարծում ես, որ այն, ինչ ուզում ես ասել, կարևոր ու արժեքավոր է, մի վախեցիր բարձրաձայնել: Խոսելու կարողությունը ինքնավստահություն է պահանջում, սակայն ինչպես որ մյուս կարողությունները, սա նույնպես վարժեցնելու ու հմտացնելու կարիք է զգում:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր