Ահա, թե ինչից կարող է կախված լինել ապագա երեխայի սեռը. Մանկաբարձների սենսացիոն հայտարարությունը

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր բջիջ բաղկացած է երկու բաղադրիչներից՝ ցիտոպլազմայից և միջուկից: Միջուկի մեջ գտնվում են քրոմոսոմները: Նրանք իրենց մեջ կրում են գենետիկական ինֆորմացիա: Բոլոր առողջ մարդկանց մոտ դրանց թիվը միշտ նույնն է՝ 46 կամ 23 զույգ: Դրանցից 22-ը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ նույնն են: Կնոջ օրգանիզմում կա երկու Х քրոմոսոմ, իսկ տղամարդկանց մոտ և՛ X, և՛ Y: Բեղմնավորման պահին ձվաբջիջը և սպերմատոզոիդը պարունակում են միայն մեկ սեռային քրոմոսոմ՝ կանանց մոտ միշտ Х, իսկ տղամարդկանց՝ կա՛մ Х, կա՛մ Y: Եթե Х ձվաբջիջը հանդիպում է Х սպերմատոզոիդի հետ, ապա այդ դեպքում 9 ամսից աղջիկ լույս աշխարհ կգա: Իսկ եթե կանացի ձվաբջիջը բեմնավորվում է Y սպերմատոզոիդի հետ, ապա այդ դեպքում տղա է ծնվում:

Ո՞վ է ավելի արագ: 20-րդ դարի 60-ական թվականներին ամերիկացի բժիշկները պարզել են, որ X-ն ավելի մեծ է իր եղբայներից, սակայն ավելի դանդաղ է շարժվում, իսկ Y-ն առաձնանում են արագությամբ, սակայն դիմացկուն չէ և ավելի հաճախ է մահանում: «Տղա» կրող սպերմատոզոիդները ավելի արագ են շարժվում դեպի ձվաբջիջը, սակայն եթե այն չեն հայտնվում 48 ժամերի ընթացքում, սպերմատոզոիդները մահանում է: Իսկ «աղջիկ» կրող սպերմատոզոիդները ավելի դանդաղ են շարժվում և կարող են սպասել մինչև ձվաբջջի հայտնվելը:

Սա օգնել է գիտնականներին ձևակերպել այն սկզբունքն, որի օգնությամբ ծնողները կկարողանան իրենց ցանկացած սեռի երեխան ունենալ: Ամեն ինչ շատ պարզ է. եթե ծնողները աղջիկ են ցանկանում, ապա սեռական կոնտակտը պետք է տեղի ունենա օվուլյացիայից 2 օր առաջ, իսկ տղայի դեպքում, այն պետք է համընկնի օվուլյացիայի օրվա հետ: Այս մեթոդը շատ օգտակար է, բայց միայն այն դեպքում, եթե կնոջ ձվաբջիջը դուրս է գալիս ուղիղ ցիկլի մեջտեղում:

Հատուկ դիետա: Առաջիններից մեկը, ով փորձեց խառնվել սեռի ձևավորման մեխանիզմին, ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Ստոլկվսկին էր: Նա փորձարկումներ էր անում գորտերի վրա և պարզել էր, որ եթե նրանց ջրի մեջ ավելացնել կալիումի աղ, ապա արուներ կծնվեն, իսկ եթե ջրի մեջ կալցիումի աղ լցնել, ապա էգեր կծնվեն: Դրանից հետո նա կանադացի բժիկների հետ համատեղ սկսեց ուսումնասիրել հղի կանանց սննդակարգը: Հետազոտությունները ցույց տվեցին, որ տղաների մայրիկները հղիություն ժամանակ ավելի շատ կալիումով հարուստ մթերքներ էին օգտագործում, իսկ աղջիկների մայրիկները նախընտրում էին կալցիումով հարուստ սնունդ: Հետագա փորձարկումները ցույց էին տվել, որ որոշ մթերքների ազդեցության տակ փոխվում է կանանց վագինալ արտազատումը, ինչը տարբեր կերպ է ազդում «կանացի» և «տղամարդկային» քրոմոսոմների ակտիվության վրա: Գիտնականները ենթադրել են, որ կախված նրանից, թե ինչ սննդամթերք է հիմնականում օգտագործում կինը, ձվաբջիջն ինքը կարող է ընտրել այն սպերմատոզոիդը, որի հետ կբեղմնավորվի:

Այս արդյունքների հիման վրա Ստոլկվսկին հատուկ դիետա կազմեց, որին հետևելով հնարավոր կլիներ նախօրոք պլանավորել երեխայի սեռը: Նրա կարծիքով, կալիում ու նատրիում պարունակող մթերքները պետք է օգնեն տղա բեղմնավորելու հարցում, իսկ մագնեզիումով և կալցիումով հագեցված մթերքները կմեծացնեն աղջիկ ունենալու շանսերը: Այս դիետային պետք է հետևել 4 ամիսների ընթացքում մինչև բեղմանվորումը, իսկ հետո այն պետք է դադարեցնել:

Այսպիսով, եթե Դուք աղջիկ եք ցանկանում, ապա պետք է.

  • Սննդի մեջ նվազեցրեք աղի քանակությունը
  • Կաթ խմեք և կաթնամթերք օգտագործեք, կերեք միս, ձուկ, ձու, քաղցրավենիքներ
  • Մոռացեք սուրճի, թեյի, ճակնդեղի, մարինացված վարունգի, դեղձի, բանանի մասին

Եթե տղա եք ցանկանում, ապա պետք է.

  • Սննդի մեջ շատ աղ օգտագործեք
  • Կերեք ձուկ, բրինձ, մակարոններ, կարտոֆիլ, բանան
  • Կաթնամթերք և ձու շատ մի օգտագործեք

Այս մեթոդի հեղինակները պնդում են, որ 80% դեպքերում ծնողները հաջողության են հասել: Սակայն ոչ մի հետազոտություն չի ապացուցել այս մեթոդի էֆֆեկտիվությունը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր