Եռացրեք բանանն ու դարչինը և խմեք այն քնելուց մեկ ժամ առաջ․ ահա թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ

Միանգամից պետք է նշենք, որ այս ըմպելիքն ունի տարօրինակ համ և շատերին այն կարող է դուր չգալ, սակայն ազդեցությամբ այն բնական դեղամիջոց է, այն էլ՝ շատ ուժեղ։ Այն անմիջապես վերականգնում է օրգանիզմը և ոտքի է կանգնեցնում։

Այսպիսով՝ բանանի կոկտեյլի հիմնական բաղադրիչը բանանն է, որը պարունակում է կալիում, մագնեզիում և ֆոսֆոր։ Կալիումն օգտակար է բոլոր մկանների համար, այդ թվում՝ նաև սրտի մկանների համար։ Ֆոսֆորն օգնում է օրգանիզմին ածխաջրերը մարսել։

Դարչինն օգնում է կանխել Ալցհայմերի, Պարկինսոնի հիվանդությունները, բազմակի սկլերոզները, մի շարք ուռուցքներ և մենինգիտը։ Կարևոր հիշեցում․ ըմպելիքի համար պետք է օգտագործել բնական տեսքով դարչին, հենց ձողիկների տեսքով, այլ ոչ թե որպես փոշի։

Այս զարմանահրաշ համեմունքն օգնում է անպտղության դեմ պայքարելու համար, քանի որ բերում է կնոջ մարմնում կանանց և տղամարդու հորմոնների հավասարության: Բացի այդ՝ դարչինը զգալիորեն կնվազեցնի արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը:

Այս հրաշալի ըմպելիքի արդյունքը կերևա օգտագործումից արդեն 3 օր հետո։ Դրա պատրաստման համար կարող  եք օգտագործել հասած բանան։

Բաղադրիչներ՝

  • 1 լիտր ջուր,
  • 2 շրջանաձև կտրատած բանան,
  • դարչնի 2 ձողիկ։

Պատրաստումը

1. Եռացրեք դարչինով ջուրը։ Տեղափոխեք տաք ջրի մեջ բանանները, թողեք, որ այն եռա։

2. Թողեք, որ սառչի և խմեք կոկտեյլը քնելուց մեկ ժամ առաջ։

Լավ մարսողություն, առողջ քուն, հիշողության բարելավվում, հեմոգլոբինի մակարդակի բարձրացում․ սա դեռ բանանի կոկտեյլի օգտակար հատկությունների մի մասն է։ Այն հրաշալի հանգստացնում է նյարդային համակարգը։

Խորհուրդ է տրվում օգտագործել այս ապաքինող խմիչքը հաջորդ շաբաթների ընթացքում, աշուն-ձմեռային շրջանում, երբ մարմինը թուլանում է հանկարծակի ցրտերից։ Փորձեք և գնահատեք այս միջոցի դրական ազդեցությունները ձեր օրգանիզմի վրա։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր